211652_close_icon
views-count5902 դիտում article-date 17:55 04-10-2023

Դուք ու ձեր քաղաքական ուժի ղեկավարը Բաքու գնալ-գալու, տալ-առնելու ձևերը ավելի լավ գիտեք․ Նիկոլ Փաշինյանը՝ «Հայաստան» խմբակցությանը. Tert.am

Հաջորդ հարցուպատասխանի ժամանակ, եթե փորձեք ամբողջ խմբակցությունով միաձայն գոռալ «հեռացե՛ք», գուցե քաղաքական ազդեցություն ունենա։

Այս մասին ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ, արձագանքելով ընդդիմադիր պատգամավոր Աղվան Վարդանյանի ելույթին, ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Դուք դրոշներ եք դրել ձեր սեղանին, առավոտից իրիկուն խոսում եք ԼՂ-ի մասին, բայց ձեր խոսույթի մեջ նույնիսկ հարգանք չկա։ Այդ դրոշը ձեզ համար իրիկունը փաբերում անցկացնելու նյութական միջոց ապահովելու միջոց է։

Հայտարարում եք՝ մահապարտ ենք դառնում, մեզ ասում եք գնացեք Վարդաշեն և այլն, դուք ինչքան ռեզորթներ կան Եվրոպայում, Ասիայում բաց չեք թողնում։ Գտա՞ք այնտեղ մահապարտ, եվրոպական հինգաստղանի ռեզորթներում քանի՞ մահապարտ գտաք, այդպես էլ չհասկացանաք։
Ընդդիմադիր քաղաքական գործիչները կարող են շատ բան ասել, մենք մինչև որոշակի սահման հանդուրժող ենք, բայց երբ սահմանը անցավ, ո՞ւմ պետք է Վարդաշեն կուղարկենք, ում պետք չէ՝ ուղարկել Վարդաշեն, կուղարկենք ոչ Վարդաշեն։

Ինչ վերաբերում է  Բաքու գնալ-գալու տրամաբանությանը, եթե այդքան վստահ ասում եք, գնալ-գալու ձևերն ու կապուղիները  դուք լավ գիտեք, այդ թվում ձեր քաղաքական ուժի ղեկավարի բազմամյա փորձի բերումով՝ Բաքու մտնել դուրս գալու, տալու-առնելու առումով և այդպես շարունակ։ Համենայն դեպս վստահ եք խոսում ու դա միայն դրա մասին է  վկայում»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նմանատիպ նյութեր