1048 դիտում
21:39 02-10-2023
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է բնակարանային ֆոնդի սեյսմակայունության բարձրացման ծրագիր մշակելու հարցը
Հայաստանում բնակարանային ֆոնդի սեյսմակայունության վերաբերյալ հարցեր քննարկելու նպատակով Քաղաքաշինության կոմիտեի նախագահ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ կոմիտեում տեղի է ունեցել հանդիպում շահագրգիռ կառույցների մասնակցությամբ: Հանդիպմանը ներկա են եղել փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակի, Էկոնոմիկայի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ներքին գործերի նախարարությունների, Երևանի քաղաքապետարանի և Քաղաքաշինության կոմիտեի ներկայացուցիչները: Այս մասին հայտնում է Քաղաքաշինության կոմիտեի մամուլի ծառայությունը։
«Դիտարկվել են Հայաստանում բնակարանային ֆոնդի սեյսմակայունության բարձրացման ծրագիր մշակելու ուղղությամբ անհրաժեշտ քայլերը երկու ուղղությամբ՝ քանդման ենթակա և ուժեղացման ենթակա բնակֆոնդի մասով:
Մինչ այդ, Քաղաքաշինության կոմիտեի մասնագետները ներկայացրել են անբավարար տեխնիկական վիճակում գտնվող բնակֆոնդի հիմնախնդրի կանոնակարգման ուղղությամբ կոմիտեի կատարած աշխատանքը և դրա հիմքում դրված սկզբունքները: Քաղաքաշինության կոմիտեի նախագահն ընդգծել է, որ մեկնարկած նախաձեռնությունները ստեղծում են նախադրյալներ բնակարանային ֆոնդի հիմնախնդրի համակարգային լուծման համար:
Հանդիպման մասնակիցները համակարծիք են եղել, որ հիմնախնդրի լուծման նպատակով պետք է առաջնորդվել մասնավոր հատվածի ներգրավման սկզբունքով: Միաժամանակ ընդգծվել է ներդրումային ծրագրերը քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերին համահունչ դիտարկելու անհրաժեշտությունը: Առանձնահատուկ կարևորվել է սեփականատերերի հետ համագործակցությունն ու նրանց պատշաճ իրազեկումը:
Որոշվել է հավաքագրել բնակարանային ֆոնդի սեյսմակայունության բարձրացման ծրագրի մշակման ուղղությամբ շահագրգիռ կառույցների առաջարկները և շարունակել աշխատանքային հանդիպումները»,-նշված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր
979 դիտում
22:40 02-10-2023
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել է բնակարանային ֆոնդի սեյսմակայունության բարձրացման ծրագիր մշակելու հարցը
1002 դիտում
18:54 07-06-2022
Քաղաքաշինության կոմիտեում տեղի է ունեցել հերթական նիստը. քննարկվել են քաղաքաշինության բնագավառի մի շարք հարցեր
964 դիտում
18:26 13-05-2024
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են քաղաքաշինության ոլորտի թվայնացմանը վերաբերող հարցեր
Այս բաժնից
559 դիտում
18:32 09-01-2025
Սինգապուրում Հայաստանի նորանշանակ պատվավոր հյուպատոսի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
859 դիտում
18:21 09-01-2025
Վարչապետ Փաշինյանն ընդունել է ԵՄ հատուկ ներկայացուցիչ Մագդալենա Գրոնոյին
1852 դիտում
18:16 09-01-2025
Տեղադրվել է տեսանկարահանող սարք․ ՆԳՆ ոստիկանությունը տեղեկացնում է