211652_close_icon
views-count868 դիտում article-date 22:26 29-09-2023

Բացի լավությունից նրա գործունեության մեջ որևէ բացասական բան չեմ նկատել․ երաժիշտը՝ Ռուբեն Վարդանյանի մասին

Երաժիշտ Վահագ Ռաշը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Անկեղծ հարց եմ տալիս ու ուզում եմ լսել անկեղծ պատասխաններ.
ինձ կբացատրե՞ք, թե ինչու՞ չեք սիրում Ռուբեն Վարդանյանին ...

* Երկի՞ր է թալանել
* Հողե՞ր է հանձնել
* Մարդի՞կ է սպանել տվել
* Մարդկանց է ունեզրկե՞լ
* Երկրի պատի՞վն է գետնով տվել
* Գործարաննե՞ր է վաճառել
* Օգնել է թալանիչ իշխանություններին վերընտրվե՞լ ...

Ու առհասարակ, ու՞մ է ինչ որ վատ բան արել.

Բացի լավությունից նրա գործունեության մեջ որևէ բացասական բան չեմ նկատել։

Միգուցե բաներ կա չգիտեմ, դրա համար եմ հարցնում` ակնկալելով ձեր անկեղծ պատասխանները։

Գլոբալ հաշվով եթե նայենք` քաղաքականության մեջ չպղծված մարդ է, ու շատերը նրան տեսնում էին պոտենցիալ հակառակորդ ...

Իսկ ռսի շպիոն, որ ասում եք, էլի իմ կարծիքն ասեմ. եթե իրոք այդպես լիներ` Արցախում այս պահին լրիվ այլ իրավիճակ կլիներ, ինքն էլ կշրջեր փրկչի կարգավիճակով։

Ու առհասարակ մարդկանց քննադատելուց ու վատ խոսքեր գրելուց առաջ մի քիչ վերլուծեք, մտածեք, արդյո՞ք այդ մարդը արժանի է ու արդյո՞ք դուք այդքան կաք ձեր ապրած կյանքով, որ որևէ մեկի հասցեին էյֆորիայի տակ վատ բաներ գրեք»։

Նմանատիպ նյութեր