211652_close_icon
views-count673 դիտում article-date 22:41 27-09-2023

Արցախի ԱԻՊԾ-ն շարունակում է որոնողական աշխատանքները․ հայտնաբերվել են նոր աճյուններ

Փրկարարական ջոկատներն այսօր Ասկերանի շրջանի Շոշի ուղղությամբ իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ռազմական գործողությունների ընթացքում զոհված 4 զինծառայողի աճյուն, մեկ քաղաքացու դի տարհանվել է Խաչմաչ գյուղի տարածքից։

Չարեքտարի մարտական դիրքից տարհանվել է 4 զինծառայողի աճյուն, Ճանկաթաղ համայնքի ուղղությամբ` 2։

Աճյունները տեղափոխվել են Ստեփանակերտի դատաբժշկական փորձաքննության բյուրո ՊՈԱԿ։

Ռազմական գործողությունների ընթացքում անհետ կորած համարվող զինծառայողների և քաղաքացիական անձանց որոնողական աշխատանքներին զուգահեռ, փրկարարական ջոկատները միաժամանակ որոնումներ են իրականացնում սեպտեմբերի 25-ին վառելիքի պահեստում տեղի ունեցած ողբերգական դեպքի վայրում։

Նմանատիպ նյութեր