943 դիտում
22:29 21-09-2023
ԼՂ-ից տեղահանվածների կարիքները կհոգա աշխատանքային խումբը, օգնության հավաքագրում անհրաժեշտ չէ. ՀՀ ԱՍՀՆ
Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ որոշ անհատների և մասնավոր նախաձեռնությունների կողմից կազմակերպվում է սննդի, հագուստի և առաջնային անհրաժեշտության պարագաների հավաքագրում, ինչի անհրաժեշտությունն առկա չէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Զառա Մանուչարյանը։
«Հորդորում ենք չնախաձեռնել նման գործընթացներ՝ ռեսուրսների ոչ նպատակային բաշխումներից խուսափելու համար․ ԼՂ-ից տեղահանված անձանց տեղափոխության ու կեցության կարիքները հոգալու համար ստեղծված աշխատանքային խմբի կողմից, ըստ անհրաժեշտության, կհամակարգվի և կբավարարվի քաղաքացիների կարիքները։
Ոլորտային հասարակական կազմակերպություններին ևս հորդորում ենք յուրաքանչյուր նախաձեռնություն սկսելուց առաջ դրա իրականացման անհրաժեշտությունը քննարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության հետ»,- ասվում է գրառման մեջ։

Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
778 դիտում
18:01 24-12-2024
ՀՀ ԱԺ խորհուրդն արտահերթ նիստ է գումարել
886 դիտում
16:55 24-12-2024
Ավանակի երազանքը․ հիմա ձեզ բան կբացատրեմ․ Հովհաննես Շահինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
634 դիտում
16:36 24-12-2024
ՄԻՊ-ն ընդունել է ՀՀ-ում Իրաքի ժամանակավոր հավատարմատարին