211652_close_icon
views-count922 դիտում article-date 12:56 21-09-2023

Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում. ԱՀ ՆԳՆ ոստիկանություն

Ստեփանակերտի հարակից տարածքներից ադրբեջանական զինուժը, խախտելով գրադադարի մասին պայմանավորվածությունը, կրակում է հրաձգային տարբեր զինատեսակներից, հայտնում են ԱՀ ՆԳՆ ոստիկանությունից։
 
«Կրակոցները լսելի են նաև մայրաքաղաքի կենտրոնում։
 
Անվտանգության նկատառումներից ելնելով` հորդորում ենք մնալ ապաստարաններում։ 
 
Իրավիճակի մասին հավելյալ կտեղեկացնենք» , - նշված է հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր