163420 դիտում
10:58 20-09-2023
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արտակարգ դեպք Կոտայքի մարզում. Առինջ գյուղում տեսախցիկը արձանագրել է, թե ինչպես են հրկիզում Hummer-ը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով սեպտեմբերի 18-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 05:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության օերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Առինջ գյուղի Պարույր Սևակի 2-րդ փողոցի տներից մեկի բակում կայանված ավտոմեքենայում հրդեհ է բռնկվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ քրեական հետախուզության բաժանմունքի ավագ օպերլիազորի գլխավորությամբ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի պարեկները և Հայաստանի Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժնի խումբը:
Պարզվել է, որ անհայտ անձը փորձել է հրկիզել Առինջ գյուղի բնակիչ 35-ամյա Ռաֆայել Գ.-ի բնակարանի դիմաց կայանված Hummer մակնիշի ավտոմեքենան:
Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է բացառիկ տեսանյութ տեղի ունեցածի մասին, որը արձանագրվել է տեսախցիկի կողմից:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+