1018 դիտում
20:48 17-09-2023
ՄԻՊ աշխատակազմը 20:00-ի դրությամբ ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 72 զանգ
Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի թեժ գծին Երևանի ավագանու ընտրության օրը՝ սեպտեմբերի 17-ին, ժամը 20:00-ի դրությամբ ստացվել է ընտրական գործընթացին վերաբերող 72 հեռախոսազանգ: Խնդիրներից 23-ը Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում։
Պաշտպանի հրամանով ստեղծված աշխատանքային խումբը նշված ժամանակահատվածում ուսումնասիրել է նաև լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում զետեղված 1586 հրապարակում։
Աշխատանքային խմբի կողմից վեր հանված խնդիրները հիմնականում վերաբերել են տեղամասային կենտրոնների վերաբերյալ ծանուցված չլինելուն, այլ հասցեում հաշվառում ունենալուն, սակայն ընտրության օրն իրենց նախընտրած վայրում ընտրական իրավունքն իրացնելու խնդրին, անձնագիր չունենալու, դրա վավերականության ժամկետը լրացած լինելու պարագայում այլ փաստաթղթով ընտրություններին մասնակցելու հնարավորությանը, կացության կարգավիճակ ունենալու դեպքում ընտրացուցակներում տվյալների բացակայության պատճառով ընտրական իրավունքն իրացնել չկարողանալուն, տեղամասային ընտրական կենտրոններ ինքնուրույն ներկայանալու հնարավորություն չունեցող (անկողնային հիվանդ, ինքնուրույն տեղաշարժվելու խնդիր ունեցող) անձանց ընտրական իրավունքի իրացմանը, Երևանում 6 ամսից պակաս հաշվառում չունենալու դեպքում ընտրություններին մասնակցելու հնարավորությունից զրկված լինելուն, քվեարկության կարգին և ընտրատեղամասի մատչելիությանը։
Մշտադիտարկման արդյունքում արձանագրվել են նաև տեղամասերում կողմնակի անձանց ներկայության, քվեախցիկների պատշաճ կահավորման, նույնականացման սարքերի տեխնիկական վիճակի հետ կապված առերևույթ խնդիրներ։
Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը հատուկ ուշադրությամբ ուսումնասիրել է լրագրողների և դիտորդների աշխատանքի հնարավոր խոչընդոտների վերաբերյալ տեղեկատվությունը, վերջիններիս գործունեությանը խոչընդոտելու առերևույթ դեպքերը։
Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում բողոքներ են ներկայացվել նաև ընտրատեղամասերի մատչելիության հետ կապված։ Պաշտպանի ներկայացուցիչները տեղում մշտադիտարկում են իրականացրել Երևանի 10-ը ընտրատեղամասերում՝ ուսումնասիրելով դրանց մատչելիությունը հաշմանդամություն ունեցող անձանց համար։
Արձանագրվել են մի շարք խնդիրներ՝
• տեսողական խնդիրներ ունեցող անձանց տրամադրվել են միայն բրայլյան գրեր, որոնց նրանք չեն տիրապետել, արդյունքում ստիպված են եղել դիմել օգնողներին,
• ընտրատեղամասերից մեկում մուտքի մոտ բացակայում էր թեքահարթակը, թեև ըստ ԿԸՀ համապատասխան ցուցակի, տվյալ տեղամասը համարվում է մատչելի և պետք է առկա լիներ թեքարթակ
• մշտադիտարկման ենթարկված բոլոր ընտրատեղամասերում թեքահարթակները կրել են ձևական բնույթ։ Ընտրատարածքների մուտքն ու ելքն ապահովող թեքահարթակները թեև առկա են եղել, սակայն շենքային պայմանները հարմարեցված չեն եղել հաշմանադամություն ունեցող անձանց կարիքներին․ վերելակի, տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար հատուկ գծանմուշների և այլ հարմարեցումների բացակայություն
• որոշ ընտրական տեղամասերում արձանագրվել են լուսավորության հետ կապված խնդիրներ, ինչն ակնհայտ խոչընդոտ է երեկոյան ժամերին տեսողական խնդիրներ ունեցող անձանց համար ընտրական իրավունքը իրացնելու համար
• որոշ ընտրատեղամասերում սայլակով տեղաշարժվող անձանց համար սեղաններին բարձրությունը և հեռավորությունը պատշաճ ապահովված չէր:
Օրվա ընթացքում արձանագրված խնդիրները կամփոփվեն և գրություններ կհասցեագրվեն պետական իրավասու մարմիններին:

Նմանատիպ նյութեր
904 դիտում
16:52 17-09-2023
ՄԻՊ-ն ստացել է ընտրական գործընթացին վերաբերող 56 ահազանգ․ 16-ը Պաշտպանի աջակցությամբ ստացել է դրական լուծում
2819 դիտում
10:08 07-04-2017
Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հաշվի է առնում ընտրական գործընթացին վերաբերող բողոքներն ու պնդումները. «Ժողովուրդ»
1405 դիտում
23:30 09-06-2021
Մարդկանց ընտրական իրավունքը երաշխավորելու նպատակով ՄԻՊ-ի աշխատակազմը քննարկում է ունեցել ԿԸՀ քարտուղարի հետ
Այս բաժնից
868 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
883 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»