211652_close_icon

Մեծ Բրիտանիայի դեսպանատունը հաշվի է առնում ընտրական գործընթացին վերաբերող բողոքներն ու պնդումները. «Ժողովուրդ»

views-count2918 դիտում article-date 10:08 07-04-2017
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրությունների մասին միջազգային դիտորդական առաքելություններն ու Հայաստանում հավատարմագրված օտարերկրյա պետությունների դեսպանատները համակարծիք են. ընտրությունների արդյունքների վրա հիմնական ազդեցությունն ունեցել է համատարած բաժանված ընտրակաշառքը: Այդ մասին խոսել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելությունը ապրիլի 4-ի նախնական զեկույցում, այդ մասին շեշտել են ընտրություններից հետո իրար հաջորդած հայտարարություններում Եվրամիությունը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը, իսկ երեկ էլ ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանատան հայտարարության մեջ էր նշված ընտրություններում ընտրակաշառքի ազդեցության մասին: «Մենք, այսուհանդերձ, հաշվի ենք առնում ընդհանուր ընտրական գործընթացին վերաբերող բողոքներն ու պնդումները և խրախուսում պատկան մարմիններին արդյունավետ կերպով ուսումնասիրել դրանք»,- ասված է Մեծ Բրիտանիայի դեսպանատան՝ երեկվա հայտարարության մեջ: Հիշեցնենք, որ ԱԺ ընտրություններից մի քանի օր առաջ ՀՀ-ում ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և ԵՄ դեսպանատները հանդես եկան համատեղ հայտարարությամբ՝ մտահոգություն հայտնելով ընտրողներին ահաբեկելու, քվեները գնելու փորձերի և վարչական ռեսուրսի կիրառման փորձերի վերաբերյալ` նախազգուշացնելով, որ ընտրությունների մասին իրենց գնահատականը «չի սահմանափակվելու միայն քվեարկության օրն իրականացված ընտրական ընթացակարգերի դիտարկմամբ»: Ու, փաստորեն, իշխանությունները պարզապես անտեսեցին այս նախազգուշացումն ու շարունակեցին ընտրակաշառք բաժանելը: Ավելին` այսօր ընտրակաշառքի մասին ահազանգում են նաև նույն ՀՀԿ-ականները` ընդ որում, խոսելով և՛ իրենց կուսակցության, և՛ ուրիշ ուժերի կողմից ընտրակաշառքի բաժանման մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր