211652_close_icon
views-count931 դիտում article-date 23:02 15-09-2023

«Ինչո՞ւ նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրումից հետո իրադրությունը չի կայունանում, որովհետեւ ոմանք չեն հասել իրենց նպատակին՝ ծնկի բերել ՀՀ-ն»․ Փաշինյան. aravot.am

Aravot.am-ը գրում է․ ««Այսօր ինձ նաեւ մեղավոր եմ զգում Երեւանի առաջ, որովհետեւ ինչպես հանրապետությունում, այնպես էլ Երեւանում այսօր տագնապ կա։ Եվ այդ տագնապի համար ես ինձ մեղավոր եմ զգում»,- «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական եզրափակիչ հանրահավաքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ ուզում է անդրադառնալ այդ տագնապի պատճառներին ու խորքին։ «Ես այսօր մի բան եմ ուզում ասել մեզ հետ տեղի ունեցածի մասին։ Շատերը կամ քչերը, օգտվելով մեր կենտրոնացվածությունից, Լեռնային Ղարաբաղի հարցի եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի նկատմամբ, ահա մեր այդ կենտրոնացվածությունը օգտագործել են կամ փորձել են օգտագործել որպես շեղող մանեւր Հայաստանի Հանրապետության կարգավիճակը կասկածի տակ դնելու համար։ Սա է ամբողջ պատմությունը։ Եվ այս ամբիոնից խոսում են ինքնիշխանության եւ անկախության մասին, դա են նկատի ունենում։ Ինչո՞ւ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո իրադրությունը չի կայունանում, որովհետեւ ոմանք չեն հասել իրենց նպատակին՝ ծնկի բերել Հայաստանի Հանրապետությունը, կասկածի տակ դնել անկախությունը, ինքնիշխանությունը եւ պետականությունը։ Եվ էլի եմ ասում՝ հիմա ոչ 1999 թիվն է, ոչ 27-ն է, ոչ էլ հոկտեմբերն է։ Ոչ էլ 2020 թիվն է, 2023 թվականն է, եւ Հայաստանի Հանրապետությունը՝ ինքնիշխան, հպարտ, հաստատակամ, միասնական ընդգծում է իր մայրաքաղաքը՝ որպես պետականության ամենամեծ սիմվոլ»,- հայտարարեց նա։

Փաշինյանը հավելեց, որ այսօր դպրոցներ ու մանկապարտեզներ են կառուցում գյուղերում, որտեղ երբեք դպրոց ու մանկապարտեզ չի եղել։ «Ինչո՞ւ են մեզ զրկել այդ դպրոցից, այդ մարզադաշտից, մանկապարտեզից, որովհետեւ ցանկացել են եւ ցանկանում են զրկել պետականությունից, որովհետեւ պետականությունն ստեղծվում է ամենահեռավոր գյուղի ամենահեռավոր դպրոցում ու մանկապարտեզում»,- ասաց նա։

Նմանատիպ նյութեր