14458 դիտում
16:04 14-09-2023
Արտակարգ դեպք Երևանում․ քաղաքացին ահազանգել է ոստիկանություն ու հայտնել՝ որտեղ է թողել ինքնաձիքն ու փամփուշտները․ պարեկները սահմանազատել են տարածքը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈւԹ
Այսօր՝ սեպտեմբերի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժին ահազանգ է ստացվել քաղաքացու կողմին, ով հայտնել է, որ ինքը հեռուստատեսությամբ մի քանի անգամ լսել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության կոչը այն մասին, որ եթե քաղաքացին իր մոտ պահվող զենքն ու զինամթերը ինքնակամ ներկայացնում է ոստիկաություն, ազատվում է քրեական պատասխանատվությունից, և ինքը Կուրղինյան փողոցով անցնող ջրատարի հարևանությամբ գտնվող կիսամաշված անվադողերի տակ ինքնաձիգ և փամփուշտներ է թողել։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ։
Տեղում տարածքը սահմանազատել են նույն վաշտի պարեկներ Էդգար Կուրղինյանն ու Արսեն Մելքոնյանը։
Ահազանգով ժամանել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետը։
Տեղում աշխատել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի քննչական բաժնի խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Ոստիկաններն ու քննիչները անվադողերի տակ հայտնաբերել են ինքնաձիգ և փամփուշտներ։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
45762 դիտում
10:09 27-12-2017
Արտակարգ դեպք Սևանում. 44-ամյա քաղաքացին ահազանգել է Ոստիկանություն և հայտնել՝ Սևանում ռումբ է դրված, շուտով կպայթի