211652_close_icon
views-count604 դիտում article-date 18:00 13-09-2023

Հարավաֆրիկյան Հանրապետության դեսպանը հյուրընկալվել է ՀՀ խորհրդարանում

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ՀՀ-ում Հարավաֆրիկյան Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Անդրե Յոհաննես Խրունեւալդիին:

Ողջունելով դեսպանին խորհրդարանում՝ Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանը կարեւորում է Հարավաֆրիկյան Հանրապետության հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացումը եւ պատրաստակամ է ակտիվացնել փոխգործակցութունը տարբեր բնագավառներում ու վեր հանել այն ուղղությունները, որտեղ առկա են իրական նախադրյալներ եւ փոխադարձ հետաքրքրություն:

Դեսպանը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, նշել է, որ պատրաստակամ է աջակցել երկու երկրների փոխգործակցության ձեւավորման եւ զարգացման գործընթացին նպաստող աշխատանքներին:

Քաղաքական երկխոսության համատեքստում Սարգիս Խանդանյանը կարեւորել է խորհրդարանական դիվանագիտության դերն ու նշանակությունը: Նրա խոսքով միջխորհրդարանական կապերը խթանում են երկկողմ հարաբերությունների փոխըմբռնման եւ փոխվստահության մթնոլորտի ձեւավորումը:

Նշվել է, որ մի շարք ոլորտներում փոխգործակցության իրատեսական ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել եւ առավել արդյունավետ օգտագործել դրանից բխող հնարավորությունները:

Նմանատիպ նյութեր