211652_close_icon
views-count6208 դիտում article-date 09:00 13-09-2023

Հրազենային վիրավորումից մահացել է զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը. ՊՆ

Սեպտեմբերի 12-ին՝ ժամը 19:50-ի սահմաններում, հրազենային վիրավորումից մահացել է ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայող Ալեքս Սուրենի Ավանեսյանը: Հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն:

Պաշտպանության նախարարությունը վշտակցում և զորակցություն է հայտնում զինծառայողի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակից ընկերներին:

Նմանատիպ նյութեր