211652_close_icon
views-count1285 դիտում article-date 23:34 11-09-2023

Հերիք է մարդկանց մոլորեցնես․ Էդուարդ Շարմազանովը՝ Նիկոլ Փաշինյանի մասին

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովն արձագանքել է Հանրային հեռուստաընկերության եթերում Նիկոլ Փաշինյանի հարցազրույցին․
«No pasaran, Փաշինյան։

Նիկոլ, քո ներկայությամբ Մոսկվայում Ալիեւն ասեց, որ 2022-ի սեպտեմբերյան ռազմական բախումը կանգնեցվել է բացառապես ՌԴ նախագահի ջանքերով։

Եթե համաձայն չէիր դրա հետ,Պուտինի ներկայությամբ ասեիր։

Հիմա ի՞նչ ես Պետրոսի մոտ հերթական կռուտիտներն անում։

Իսկ իրավիճակը Արցախում ու հայ-ադրբեջանական սահմանին սրվեց, երբ ռուսները նահանջեցին Կիեւի ու Չեռնիգովի մարզերից, իսկ դու էլ ռուսական միջնորդության փոխարեն սկսեցիր արեւմտյան միջնորդությամբ ընթանալ՝2022-ի հոկտեմբերի 6-ին Արցախը ճանաչելով Ադրբեջանի մաս։

Դեռեւս մինչեւ Լաչինի միջանցքի փակումը քո ԱԽՔ-ն սուտ հայտարարում էր, որ ՌԴ-ն միջանցք էր ուզում։

Ո՞վ էր թույլ տվել առանց մեկ կրակոցի հանձնել Սեւ լճի 30 տոկոսը։

Ո՞վ էր ասում՝ Սեւ ջրի համար հո պատերազմ չենք սկսի։

Ո՞վ էր Գորիս-Կապապ ճանապարհը հանձնել ադրբեջանցիներին։

Ո՞վ էր հայկական զորքերը Ղուբաթլուի շրջանից հետ բերել Սյունիք։

Ո՞վ է Լաչինից դուրս բերել հայությանը։

Ե՞ս…

Դու Նիկոլ, դու։

Հերիք է մարդկանց մոլորեցնես։

Այլեւս չի անցնելու։

No pasarán!!!»,- գրել է Շարմազանովը։

Նմանատիպ նյութեր