45553 դիտում
15:08 10-09-2023
Երևանում բախվել են Ford Fusion-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է. մոպեդավարը, ում առաջինը օգնության են հասել Ford-ի վարորդն ու քաղաքացիները, տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, մոպեդի և ավտոմեքենայի բախում է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Չարենցի փողոցի 15 հասցեի դիմաց՝ վերգետնյա անցման մոտ, բախվել են Ford Fusion մակնիշի ավտոմեքենան ու մոպեդը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով մոպեդը կողաշրջվել է, մոպեդավարն էլ, ում առաջինը օգնության են հասել Ford-ի վարորդը, քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:
Տեղում տարածքը սահմանազատել, ուժեղացված ծառայության են անցել նույն վաշտի պարեկ Արամ Խաչատրյանն ու կրտսեր պարեկ Ռոբերտ Պողոսյանը:
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենան և մոպեդը տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահանվող հատուկ տարածք:
Պարեկային ծառայությունն ու քննչական բաժինը պարզում են Ford Fusion-ի վարորդի և հիվանդանոց տեղափոխված մոպեդավարի ինքնությունը:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 90+
90+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
58265 դիտում
16:39 02-05-2020
Երևանում բախվել են BMW-ն ու մոպեդը. վերջինը կողաշրջվել է, մոպեդավարը տեղափոխվել է հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ