211652_close_icon
views-count3892 դիտում article-date 20:33 09-09-2023

Մեր քաղաքական թիմը սատարում է Ձեզ, 24 ժամ պատրաստ եմ իմ գիտելիքներով և աշխատանքային փորձով օգտակար լինել. Երվանդ Թարվերդյանը՝ ԱՀ նորընտիր նախագահին

«Միացյալ Հայաստան» կուսակցության հիմնադիր-նախագահ Երվանդ Թարվերդյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Սամվել Շահրամանյանին․

«Մեծարգո պարոն նախագահ.
 
Շնորհավորում եմ այս պատասխանատու պահին, Արցախի նախագահի պաշտոնը ստանձնելու կապակցությամբ:
 
Ինչպես դեռևս սեպտեմբերի 1-ի իմ Ֆեյսբուքյան գրառման մեջ նշել էի, Արցախի Ազգային ժողովը խոհեմության պետք է դրսևորեր և նախագահի պաշտոնում առաջադրեր այնպիսի թեկնածուի, որը համապատասխներ թվարկած բնութագրին:
 
Շնորհակալություն նաև ԱՀ ազգային Ժողովի պատգամավորներին ճիշտ ընտրություն կատարելու համար:
 
Մեր քաղաքական թիմը սատարում է Ձեզ:
 
Անձամբ ես՝ 24 ժամ պատրաստ եմ իմ գիտելիքներով և աշխատանքային փորձով օգտակար լինել Ձեզ:
 
Արցախը հայոց բնօրրանի մեկ հատվածն է: Արցախի բարեկեցությունը բոլորիս սուրբ պարտավորությունն է:
 
Աստծո օրհնությունը Ձե՛զ»:

Նմանատիպ նյութեր