211652_close_icon
views-count28635 դիտում article-date 10:43 07-09-2023

Ավտովթար Երևանում․ շամպայն գինիների գործարանի մոտ բախվել են Mercedes-ն ու Mazda-ն․ օպերատիվ են գործել Երևանի գնդի պարեկները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ սեպտեմբերի 6-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։15-ի սահմաններում Թբիլիսյան խճուղի 22 հասցեի դիմաց բախվել են Երևանի բնակիչ, 23-ամյա Միքայել Խաչատրյանի վարած Mazda մակնիշի և Գեղարքունիքի մարզի բնակիչ, 31-ամյա Խաչատուր Մկրտչյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով բարեբախտաբար տուժածներ չկան։

Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։

Տեղում ուժեղացված ծառայություն են կատարել նույն վաշտի ավագ պարեկ Տիգրան Խուդանյանն ու կրտսեր պարեկ Կարեն Պողոսյանը։

Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է Mercedes-ի վարորդը, ով բախվել է Mazda-ին։

Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության․ եղել են սթափ։

Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում։

Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 29+
29+

Նմանատիպ նյութեր