211652_close_icon

Սուրեն Պապիկյանը տեսակցել է սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներին

views-count1006 դիտում article-date 14:03 02-09-2023
Սեպտեմբերի 2-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։

Նախարար Պապիկյանին ռազմաբժշկական վարչության պետ, գնդապետ Գեղամ Փաշիկյանը ներկայացրել է մանրամասներ զինծառայողների առողջական վիճակի և բուժման ընթացքի վերաբերյալ:

Պաշտպանության նախարարը զրուցել է նաև վիրավոր զինծառայողների ծնողների հետ՝ հույս հայտնելով, որ  նրանց զինծառայող որդիները շուտափույթ կապաքինվեն

Նմանատիպ նյութեր