211652_close_icon
views-count1156 դիտում article-date 13:24 31-08-2023

«Մանդատ չունես՝ Արցախը հանձնես»․ կանայք բողոքի ցույց են անում կառավարության շենքի մոտ

«Մանդատ չունես՝ Արցախը հանձնես»․ կառավարության շենքի մոտ «Բաբոն տեր ա» կանանց նախաձեռնությունը բողոքի ցույց է անում ի աջակցություն Արցախի, հայտնում է Aravot.am-ը։

«Այս իշխանություններն Արցախը հանձնելու իրավունք, լիազորություններ եւ մանդատ չունեն։ Չունեն մանդատ պատմություն կերտելու, բանակ քանդելու, մեզ բարոյազրկելու, մեր քաղաքացիներին թշնամու ճիրաններում թողնելու, սոված թողնելու»,-հայտարարեցին նախաձեռնության անդամները։

Լրագրողների հետ զրույցում նախաձեռնության անդամներից մեկը՝ Նաիրա Մարգարյանն ասաց․«Մենք՝ Սփյուռքի, Հայաստանի եւ Արցախի հայ կանայք վերահաստատում ենք Անկախության Հռչակագրով Արցախի ինքնորոշման իրավունքը պաշտպանելու շուրջ Հայաստանի Հանրապետության ստանձնած հանձնառությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
 

Նմանատիպ նյութեր