211652_close_icon

Առաջիկայում Վանաձորում կանցկացվի ճապոնական ֆիլմերի ֆեստիվալ․ Ճապոնիայի դեսպանը Լոռու մարզում էր

views-count1057 դիտում article-date 19:47 30-08-2023
Այսօր Վանաձոր համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արկադի Փելեշյանն ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային, հայտնում են Վանաձորի համայնքապետարանից։   

Սա դեսպանի 6-րդ այցն է Լոռու մարզ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Վանաձորի և Ճապոնիայի քաղաքներից մեկ միջև քույր քաղաքների համագործակցություն սկսելու հնարավորությունները։

Առաջիկայում Վանաձորում կանցկացվի ճապոնական ֆիլմերի ֆեստիվալ։ Այն կնպաստի երկու հնագույն ժողովրդների միջև մշակութային կապերն ամրապնդելուն և ճանաչմանը։

Նմանատիպ նյութեր