3260 դիտում
17:38 11-03-2017
Հայաստանում կանցկացվի «Մյուզիք դրայվ ֆեստիվալ» միջազգային փառատոնը
ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ, «Ռոք ասոցիացիա» ՀԿ-ն, գործընկեր` «Ազգային թատերական ստեղծագործական միավորման» համագործակությամբ` ս. թ. մարտի 24-26-ն անցկացնում են «Մյուզիք դրայվ ֆեստիվալ» միջազգային փառատոնը:
Փառատոնի նպատակն է հայ ունկնդրին ներկայացնել աշխարհում հայտնի բազմաշերտ ու բազմաժանր ժամանակակից երաժշտությունը, ստեղծել մի հարթակ, որտեղ շփվելու և փորձով փոխանակվելու հնարավորություն կունենան հայ և արտերկրի երաժիշտները՝ համագործակցության հեռանկարով:
Փառատոնին կմասնակցեն ժամանակակից երաժշտության տարբեր ժանրերում հանդես եկող հայաստանյան և արտերկրի հայտնի խմբերը:
Համերգները տեղի կունենան Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, ինչպես նաև` ակումբային ելույթներ և բացօթյա համերգներ հարակից «Անգլիական» այգում: Համերգներին զուգահեռ՝ վիրտուոզ երաժիշտների և փառատոնի այցելուների միջև տեղի կունենան հանդիպում-զրույցներ:
Փառատոնի պաշտոնական կայքէջ՝ www.musicdrive.am:
Նմանատիպ նյութեր
781 դիտում
19:47 30-08-2023
Առաջիկայում Վանաձորում կանցկացվի ճապոնական ֆիլմերի ֆեստիվալ․ Ճապոնիայի դեսպանը Լոռու մարզում էր
1952 դիտում
22:13 01-07-2015
Բրիտանիայում 44.000 դոլար արժողությամբ ոսկյա մոնոցիկլետի թեստ-դրայվ են անցկացրել. տեսանյութ
1109 դիտում
19:00 04-05-2022
Հայ շախմատիստները «Ֆորմենտերա ֆեստիվալ 2022» մրցաշարի առաջատարների թվում են
Այս բաժնից
532 դիտում
18:57 17-05-2024
Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը
424 դիտում
18:47 17-05-2024
Չաբահար նավահանգստից օգտվելու հարցում Հնդկաստանը սպասում է Հայաստանի առաջարկներին․ դեսպան