211652_close_icon
views-count820 դիտում article-date 19:29 29-08-2023

Անկախ Ադրբեջանի սադրանքներից` Կապանի օդանավակայանից թռիչքներ են իրականացվելու. Սյունիքի մարզպետ․ news.am

News.am-ը գրում է․ Անկախ Ադրբեջանի սադրանքներից` Կապանի օդանավակայանից թռիչքներ են իրականացվելու: Այս մասին այսօր՝ օգոստոսի 29-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը:

«Վերջին 2 չվերթերը հետաձգվել են եղանակային պայմաններից ելնելով: Մինչեւ այդ էլ չվերթեր իրականացվել են անկախ նրանից նրանք սադրում են, թե՝ ոչ, չվերթերը պետք է իրականացվեն եւ կիրականացվեն: Կապանում կա օդանավակայան եւ օդանավը վերջապես թռիչքներ է իրականացնում, սրա վրա մենք պետք է ավելի շատ ֆիքսվենք, այլապես եթե հեռվում մի կրակոց լսվի եւ դրա վրա մենք ֆիքսվենք, այստեղ արդեն նպատակներն անհասկանալի են դառնում: Սյունիքում ոչ թե մեկ, այլ բազմաթիվ փոքր օդանավակայաններ պիտի լինեն, որովհետեւ դրանք նաեւ շատ կարեւոր ենթակառուցվածքներ են մեզ համար»,- ասաց մարզպետը:

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր