Ստեփանակերտի օդանավակայանից թռիչքներ են իրականացվել. տեսանյութ
                        YouTube-ում տեսանյութ է տարածվել, որում Ստեփանակերտի օդանավակայանից փոքր ինքնաթիռով թռիչքներ են իրականացվում: 
Երկտեղանի ինքնաթիռը մի քանի պտույտ է կատարում օդանավակայանի մոտակայքում և վայրէջք կատարում: Տեսանյութը համացանցում տեղադրվել է հունիսի 23-ին:
Հիշեցնենք, որ 2008 թվականին կառուցված Ստեփանակերտի օդանավակայանի նոր գլխավոր մասնաշենքի վերաբացումը նախատեսված էր 2011 թվականին, սակայն անորոշ ժամանակով հետաձգվեց: Պաշտոնական վարկածի համաձայն՝ օդանավակայանի վերաշահագործման հետաձգումը տեխնիկական խնդիրներով էր պայմանավորված:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                         
                     
                     
                     
                     
            


