211652_close_icon
views-count793 դիտում article-date 15:20 29-08-2023

ՀՀ Քննչական կոմիտեում քրեական վարույթներով 2023թ․ առաջին կիսամյակում վերականգնվել է 15 միլիարդ 825 մլն դրամի գույքային վնաս

Հայաստանի Հանրապետության Քննչական կոմիտեն հայտարարություն է ներկայացրել։

Հայտարարությունն ամբողջությամբ՝ ստորև․

«Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեն ամփոփել է ՀՀ քննչական կոմիտեի բոլոր ստորաբաժանումներում քրեական վարույթներով պարզված՝ պատճառված գույքային վնասի և դրա վերականգնման ուղղությամբ 2023 թվականի առաջին կիսամյակում կատարված աշխատանքների արդյունքները:

Ըստ այդմ՝ նշված ժամանակահատվածում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով վերականգնվել է հանցագործությամբ պատճառված 2 մլրդ 735 մլն ՀՀ դրամի չափով վնաս։
Մասնավորապես վերականգնվել է ՝

• պետությանը պատճառված 2.022.936.000 ՀՀ դրամ գույքային վնաս,
• համայնքներին պատճառված 31.374.000 ՀՀ դրամի վնաս,
• իրավաբանական անձանց պատճառված 136.309.000 ՀՀ դրամի վնաս,
• ֆիզիկական անձանց պատճառված 544.479.000 ՀՀ դրամի վնաս։

2023թ․ ընթացքում նաև շուրջ 3 մլրդ 400մլն ՀՀ դրամ փաստացի վերականգնվել է ՀՀ քննչական կոմիտեում քննվող՝ առանձին ավտոներկրող կազմակերպությունների առերևույթ հանցավոր գործունեության արդյունքում արհեստականորեն դեբետագրված ԱԱՀ-ի գծով պարտավորությունների և հարկային վնասների՝ ամբողջությամբ զրոյացման արդյունքում։

Համեմատության համար նշենք, որ 2022թ․ ամբողջ տարվա ընթացքում ՀՀ ՔԿ ստորաբաժանումներում նախաքննությունն ավարտված քրեական գործերով և ոչ արդարացման հիմքով մերժված նյութերով վերականգնված ընդհանուր գույքային վնասը կազմել է 1մլրդ 705մլն ՀՀ դրամ։ Այսինքն 2023թ․ առաջին կիսամյակում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց վնասի վերականգնման ցուցանիշը 2022թ․ ամբողջ տարվա արդյունքը գերազանցում է շուրջ 60,5%-ով։

Վերոնշյալ ցուցանիշները չեն ներառում ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգության քննության գլխավոր վարչության աշխատանքի արդյունքները՝ հաշվի առնելով, որ այն ՀՀ քննչական կոմիտեի կազմում ընդգրկվել է 2023թ․ հունվարի 1-ից և համադրելի չեն կարող լինել 2022թ․ արդյունքների հետ։ Այդուհանդերձ, միայն նշված վարչության կողմից այս տարվա առաջին կիսամյակում ավարտված և ընթացիկ վարույթներով վերականգնվել է 9 մլրդ 690մլն ՀՀ դրամ գումարի չափով պետությանը պատճառված վնաս»։

Նմանատիպ նյութեր