211652_close_icon
views-count1183 դիտում article-date 17:36 23-02-2023

ՔԿ-ում 2022-ին քննված և ավարտված քրվարույթներով վերականգնվել է ընդհանուր 1,7 մլրդ դրամի գույքային վնաս․ամփոփում

ՀՀ քննչական կոմիտեում ամփոփվել են 2022թ․ ընթացքում նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով հայտնաբերված՝ պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց պատճառված վնասների և քննության ընթացքում վնասների վերականգնման վերաբերյալ տվյալները։  ՔԿ-ից հայտնում են, որ ըստ այդմ՝ նախորդ տարվա ընթացքում ՀՀ ՔԿ ենթակայության՝ նախաքննությունն ավարտված քրեական վարույթներով հայտնաբերված՝ պետությանը, համայնքներին, իրավաբանական և ֆիզիկական անձանց հանցագործությամբ պատճառված գույքային վնասը կազմել է ընդհանուր 7.299.459.415 ՀՀ դրամ։ Տարվա ընթացքում վերականգնվել է 1.705.747.972 ՀՀ դրամի չափով վնաս: Ընդ որում՝ 2022թ․ավարտված վարույթներով բացահայտված ընդհանուր վնասը 2021թ․ցուցանիշը գերազանցում է ավելի քան 1,6 մլրդ դրամով կամ 30%-ով։

Մասնավորապես՝ 2022թ․ ընթացքում նախաքննությամբ հայտնաբերված՝ պետությանը պատճառված գույքային վնասը կազմել է 2.475.445.223 ՀՀ դրամ։ Նախաքննության փուլում վերականգնվել է 956.223.116 ՀՀ դրամը կամ 38.6%-ը։ Ընդ որում՝ պետությանը պատճառված վնասների վերականգնման նշված արդյունքը 2021թ․ ցուցանիշը գերազանցում է մոտ 37%-ով։

Համայնքին պատճառված 312.467.000 ՀՀ դրամ վնասից վերականգնվել է 310.156.000 ՀՀ դրամը կամ 99.2%-ը։

Իրավաբանական անձանց պատճառված 2.257.952.000 ՀՀ դրամ վնասից  անցած տարվա ընթացքում վերականգնվել է 173.039.000 ՀՀ դրամը։

ֆիզիկական անձանց պատճառված գույքային վնասը կազմել է 2.253.595.192 ՀՀ դրամ։ Նախաքննության ընթացքում վերականգնվել է 266.329.856 ՀՀ դրամի վնաս:

Միջազգային կազմակերպություններին գույքային վնաս չի պատճառվել:

Ձեռնարկվել են միջոցներ՝ դեռևս չհատուցված վնասի վերականգնումը երաշխավորելու նպատակով։          Մասնավորապես` կալանք է դրվել մեղադրյալների՝ նախնական հաշվարկով ընդհանուր 1,257.549.000 դրամ արժեքով անշարժ և շարժական գույքերի, դրամական միջոցների նկատմամբ, որից ավելի քան 879մլն-ը՝ պետությանը պատճառված վնասների մասով։

Հանցագործությամբ պատճառված վնասների վերականգնումը ՀՀ քննչական կոմիտեում քննվող քրեական վարույթներով իրականացվող նախաքննության առաջնային խնդիրներից է։ 

Նմանատիպ նյութեր