211652_close_icon
views-count679 դիտում article-date 19:24 24-08-2023

Թուրքական ԱԹՍ-ն հարվածել է Սիրիայի քրդերի վերահսկողության տակ գտնվող տարածքին

Սիրիայի հյուսիս-արևելքում քրդական ուժերի մամուլի գրասենյակը երեկ ուշ երեկոյան հայտնել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքը թիրախավորել է լրագրողներին տեղափոխող մեքենային։ Միջադեպի հետևանքով զոհերի և վիրավորների մասին մանրամասներ չկան։ Այս մասին հայտնում է Ermenihaber-ը։

Սակայն տեղական Jin TV հեռուստաալիքը հայտնել է, որ թուրքական անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով մահացել է հեռուստաալիքի վարորդը և լրջորեն վիրավորվել լրագրողը։ Սիրիայի հյուսիս-արևելքում բժշկական և անվտանգության հարցերով զբաղվող աղբյուրը նույնպես հայտնել է, որ վարորդը մահացել է:

Թուրքիայի պաշտպանության նախարարությունը դեռևս չի արձագանքել Reuters լրատվական գործակալության խնդրանքին այդ կապակցությամբ հայտարարություն անելու համար։

«Լրագրողներ առանց սահմանների» կազմակերպության մամուլի ազատության ինդեքում 180 երկրների շարքում 175-րդ տեղը զբաղեցնող Սիրիայում 2011 թ․-ի քաղաքացիական պատերազմի սկսումից ի վեր սպանվել է 270 լրագրող։

Նմանատիպ նյութեր