211652_close_icon
views-count101261 դիտում article-date 22:48 23-08-2023

Արտառոց դեպք Երևանում. 21-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ իր ընկերը շուրջ 2 ժամ իր հետ սեռական հարաբերություն է ունեցել, սակայն հետո մերժել է իր խնդրանքն ու չի դադարեցրել այն

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Մալաթիայի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում սեքսուալ բնույթի բռնի գործողություն կատարելու փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օգոստոսի 11-ին, ոստիկանության Մալաթիայի բաժին է դիմել Երևանի բնակիչ 21-ամյա Լ. Բ.-ն և հայտնել, որ 1 օր առաջ իր ընկերոջ՝ Էդգարի հետ, գնացել են Սեբաստիա փողոցում գործող «Արմենիա Դե Լյուքս» հյուրանոցային համալիր, որտեղ իր կամքով ինքը Էդգարի հետ շուրջ 2 ժամ սեռական հարաբերություն է ունեցել, սակայն այդ ընթացքում խնդրել է որպեսզի Էդգարը դադարեցնի սեռական հարաբերությունը, բայց վերջինս չի կատարել իր խնդրանքը: 

Ոստիկանության Մալաթիայի բաժնում ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ Էդգարի ինքնությունը ճշտելու, նրան հայտնաբերելու ուղղությամբ և հնարավոր է ձևակերպված փաստաթղթերը փոխանցվի Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Մալաթիայի  քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


 

Նմանատիպ նյութեր