21835 դիտում
21:20 22-08-2023
Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. բախվել են Toyota 4Runner-ն ու Зил 131-ը. 3 վիրավորներից 2-ը Ֆրանսիայի քաղաքացիներ են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ օգոստոսի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ավտոճանապարհի 25 կմ հատվածում բախվել են Ֆրանսիայի քաղաքացի Մավիան Աքսել Հովհաննեսի վարած Toyota 4Runner մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 55-ամյա Ալբերտ Մարզումանյանի վարած Зил 131 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Toyota-ի վարորդն ու նրա ուղևորներ, Երևանի բնակիչներ 25-ամյա Ալբերտ Կիրակոսյանն ու 26-ամյա Արտավազդ Մուրադյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Ճամբարակի ամբուլատոր կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Ճամբարակի հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:
Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Գեղարքունիքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Իգոր Ղազարյանի, գումարտակի ծառայության տեսուչ Հրաչյա Գևորգյանի և վաշտի հրամանատար Արթուր Եղիազարյանի գլխավորությամբ:
Վիրավորներին հիվանդանոց են ուղեկցել գումարտակի ծառայության ավագ տեսուչ Բակուր Սարիբեկյանն ու ավագ պարեկ Միշա Վարոսյանը:
Դեպքի վայր են ժամանել նաև Ոստիկանության Ճամբարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Բաբկեն Աղաբաբյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՊԾ Գեղարքունիքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+
Նմանատիպ նյութեր
77168 դիտում
16:12 12-01-2018
Խոշոր ավտովթար Արարատի մարզում. Opel-ը բախվել է ՀՀ ՊՆ ЗИЛ 131-ին. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
9579 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին