211652_close_icon
views-count649 դիտում article-date 18:02 21-08-2023

Սարգիս Հայոցյանը նշանակվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Սարգիս Հայոցյանը նշանակվել է ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ` ազատվելով Գիտության կոմիտեի նախագահի պաշտոնից: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն ստեղծվել է ««Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին» օրենքում 2023 թվականին կատարված լրացումների և փոփոխությունների համաձայն: Նորաստեղծ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն կազմավորվել է Բարձրագույն որակավորման կոմիտեի, Գիտության կոմիտեի և ԿԳՄՍ նախարարության բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության հիմքի վրա:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գործում է ԿԳՄՍ նախարարության ենթակայությամբ՝ իրականացնելով բարձրագույն կրթության և գիտության ոլորտի միասնական քաղաքականությունը: Մարմնի գործունեության ոլորտին է վերապահված գիտության և բարձրագույն կրթության համագործակցությանն ու ինտեգրմանն ուղղված պետական քաղաքականության իրականացումը:

Նմանատիպ նյութեր