Սարգիս Հայոցյանը նշանակվել է գիտության կոմիտեի նախագահ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Սարգիս Հայոցյանը նշանակվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության գիտության կոմիտեի նախագահ:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 7-րդ մասով՝Սարգիս Հայոցյանին նշանակել գիտության կոմիտեի նախագահ»,- ասված է ՀՀ վարչապետի որոշման մեջ։