727 դիտում
10:16 20-08-2023
Ադրբեջանական հնարավոր ագրեսիան միջազգային որևէ դերակատարի կողմից չի կանխվում․ Տիգրան Աբրահամյան
ԱԺ «Պաատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
«ՄԱԿ-ի ԱԽ նիստի հիմնական անպտուղ քննարկումները ծավալվեցին Արցախի հումանիտար վիճակի ու կոմունիկացիաների շուրջ, սակայն միջազգային հիմնական դերակատարների առաջին խնդիրը պետք է դառնար կոշտ ամրագրումը, որ Արցախի հարցը ռազմական լուծում չունի:
Ադրբեջանը չի թաքցնում, որ Հայաստանի ու Արցախի հետ ունեցած խնդիրներում առաջնորդվում է այն մոտեցմամբ, որ միջազգային տեսանկյունից գերիշխող է ուժի դերը, և սրանով իրեն իրավունք է վերապահում, ըստ անհրաժեշտության, ռազմական գործողություններ ծավալել:
Ադրբեջանական հնարավոր ագրեսիան, որը կարող է դրսևորվել մարտական գործողությունների տեսքով, միջազգային որևէ դերակատարի կողմից չի կանխվում:
Այս պահին ոչ միայն լռություն է Արցախի դեմ իրականացվող տոտալ շրջափակման առումով, այլ նրանով, որ Ադրբեջանն ամենօրյա ռեժիմով սպառնում է ուժ կիրառել, սակայն մեր տարածաշրջանում ներկայացված որևէ դերակատարի կողմից լուրջ հակազդեցություն չկա:
Այս համատեքստում ՀՀ իշխանության հնարավոր արձագանքին չեմ անդրադառնում, որովհետև Արցախի հարցը սրանց վաղուց չի հետաքրքրում, իսկ ՀՀ-ի մասով, երբ ամեն անգամ իշխանությունը խոսում է տարածքային ամբողջականության և ինքնիշխանության մասին, որպես կանոն, դրանից հետո Հայաստանի և´ տարածքային ամբողջականությունն է խախտվում, և´ ինքնիշխանությունը»:

Նմանատիպ նյութեր
1854 դիտում
20:43 29-05-2021
Կարեն Ավագյան. Թշնամու ագրեսիան կանխվում էր հենց բնում
1663 դիտում
00:14 04-07-2014
Աֆղանստանի նախագահը օրենք է ստորագրել, որով կանխվում է ահաբեկչական խմբավորումների ֆինանսավորումը
Այս բաժնից
790 դիտում
13:43 23-11-2024
Երկրաշարժ է գրանցվել. էպիկենտրոնը՝ Գորիս քաղաքից 42 կմ հյուսիս-արևելք
673 դիտում
12:36 23-11-2024
Այս տարվա հոկտեմբերին եկամուտ ստացող աշխատատեղերի թվաքանակը կազմել է 779,151
874 դիտում
12:24 23-11-2024
Ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանը որոշել սափրել մորուքը․ որոշեցի՝ ավագ դստերս ծննդյան օրն եմ դա անելու. Aravot.am