211652_close_icon
views-count1234 դիտում article-date 16:29 17-08-2023

Նիկոլ Փաշինյանը Սյունիք է մեկնել ավիաչվերթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Սյունիքի մարզ` Երևանի «Զվարթնոց» օդանավակայանից իրականացված ավիաչվերթով, հայտնում է ՀՀ կառավարությունը: Վարչապետին ուղեկցել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը:

«Սյունիք» օդանավակայանում վարչապետին դիմավորել են Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը և պաշտոնատար այլ անձինք:

Նիկոլ Փաշինյանը շրջել է «Սյունիք» օդանավակայանում և ծանոթացել ստեղծված պայմաններին:

Օգոստոսի 19-ին` Կապանի օրվա առիթով կլինի Երևան-Կապան ներկայացուցչական չվերթ, որից հետո արդեն հաջորդ շաբաթվանից նախատեսվում են կանոնավոր չվերթներ:

Նմանատիպ նյութեր