Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով Իջևանի ոստիկանապետը ազատվել է զբաղեցրած պաշտոնից
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով այսօր՝ օգոստոսի 16-ին, ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հրամանով ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Իջևանի բաժնի պետ Բագրատ Գիշյանը ազատվել է զբաղեցրած պաշտոնից։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարարի հրամանով Բ․ Գիշյանը ուղարկվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կադրերի տրամադրության տակ։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՆԳ նախարարի հրամանով Բ․ Գիշյանը ուղարկվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության կադրերի տրամադրության տակ։