Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում․ զինծառայող է վիրավորվել
Օգոստոսի 14-ին` ժամը 19։50-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, որի հետևանքով վիրավորվել է զինծառայող Ս. Դ.-ն։ Այս մասին հայտնում են Պաշտպանության նախարարությունից։
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։
Զինծառայողի առողջական վիճակը գնահատվում է ծանր։