Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ. ՊՆ
Հուլիսի 14-ի ժամը 22:30-ից հուլիսի 15-ի ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զենքերից կրակ են բացել Վերին Շորժայի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ պաշտպանության նախարարությունը։
Այլ մանրամասներ չեն հաղորդվել։
Այլ մանրամասներ չեն հաղորդվել։