211652_close_icon
views-count1513 դիտում article-date 16:19 11-08-2023

Անտանելի շոգ, Արագածին ձյուն չկա․ Նարինե Կիրակոսյանի հաղորդումը

Ընթանում ենք դեպի Հայաստանի Հանրապետության ամենաբարձր լեռը: Այս օրերին անտանելի շոգ է։ Ըստ Սուրենյանի․ Երևանում արևի ուղիղ ճառագայթների տակ + 60 աստիճան, իսկ Արագածի վրա ձյուն գրեթե չկա։ Օդերևութաբանները հաղորդում են, որ մինչև օգոստոսի 14-ին 13։00-18։00 ընկած հատվածում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռներում, Արարատյան դաշտում և Երևանում օդի հարաբերական խոնավությունը կնվազի մինչև 8-10 տոկոս, գրում է լրագրող Նարինե Կիրակոսյանը։

Սպասվող բարձր ջերմային ֆոնով պայմանավորված՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը նորմայից զգալի բարձր կլինի։ Ջրազրկումից խուսափելու համար խորհուրդ է տրվում հետևել առողջապահության նախարարության հորդորին, այդ ժամերին արևի ուղիղ ճառագայթների տակ չմնալ, ընդունել շատ հեղուկներ: Արագած լեռան գագաթի ձյան շերտը գրեթե բացակայում է: Մեր ռեպորտաժը կլիմայի փոփոխության վառ օրինակի մասին է:

Օրինակ, 30-40 տարի առաջ պատկերն այդպիսին չէր. օգոստոսին 3 մետրից ավել ձյան շերտ էր լինում։ Այսինքն՝ ակնհայտ է, որ տարեցտարի ջերմաստիճանը բարձրանում է: Եթե նույնիսկ Արագածի օրինակով էլ չասենք, ապա նկատած կլինեք, որ հիմա բարձր լեռնային գոտիներում աճում են այնպիսի բույսեր, պտղատու ծառեր, որ առաջներում այդ կլիմայական գոտիներում չեն աճել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր