116142 դիտում
10:02 11-08-2023
Սպանություն Երևանում․ «Մերգելյանի» պուրակում վիճաբանությունն ավարտվել է 37-ամյա տղամարդու սպանությամբ․ ժամանել է Երևանի ոստիկանապետը․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ օգոստոսի 10-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ ժողովրդին հայտնի «Մերգելյանի» պուրակում վիճաբանություն է տեղի ունեցել և կա վիրավոր։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, Ոստիկանության գեներալ-մայոր Սևան Քոչարյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Խորեն Բարխոյանը, Ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը։
Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիրի քննչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Հրաչ Ղազարյանի, ավագ քննիչ Էդգար Այվազյանի և քննիչ Հայկ Սիմոնյանի գլխավորությամբ։
Մինչ ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում աշխատում էին, «Արմենիա» բժշկական կենտրոնից Ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ «կրծքավանդակի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի, ով գիտակցության չգալով՝ մահացել է։
Հիվանդանոց մեկնած ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ, 37-ամյա Արմեն Հակոբյանն է։
Ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի, Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ հետախուզական միջոցառումներ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 23։10-ի սահմաններում «Մերգելյանի» պուրակում անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել մահացածի և Երևանի բնակիչ, 25-ամյա Դավիթ Գ․-ի միջև, որի ժամանակ վերջինս դանակով հարվածել է Ա․ Հակոբյանի կրծքավանդակին, ինչն էլ դարձել է մահվան պատճառ։
Ոստիկաններն ու ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գնդի հրամանատար Անդրանիկ Իսախանյանի, գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի և գնդի ծառայության տեսուչ Ալեքսան Ալեքսանյանի գլխավորությամբ, տաք հետքերով հայտնաբերել են կասկածյալ Դ․ Գրիգորյանին հենց «Մերգելյանի» պուրակում, ապա կասկածանքով տեղափոխել Ոստիկանության Արաբկիրի բաժին։
Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերել են հանցագործության գործիք դանակը։
Դ․ Գրիգորյանն ու նրա վերաբերյալ կազմված փաստաթղթերն ու հանցագործության գործիք դանակը Արաբկիրի ոստիկանները ներկայացրել են Արաբկիրի քննչական բաժին, որտեղ դեպքի փաստով սպանություն հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 103+
103+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
1495 դիտում
20:49 23-12-2024
Դիտեք «Սուր անկյուն» հաղորդաշարի ամբողջական թողարկումը (22.12.2024 թ․)