211652_close_icon

Ստամբուլի Դերինջե նավահանգստում պայթյուն է որոտացել

views-count1030 դիտում article-date 16:40 07-08-2023
Ստամբուլի արևելքում գտնվող Քոջայելի նահանգի Դերինջե նավահանգստի մոտ պայթյուն է որոտացել։ Այս մասին տեղեկացնում են թուրքական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ պայթյունը որոտացել է Թուրքական հացահատիկի խորհրդին պատկանող ամբարձիչների՝ նավերը հացահատիկով բեռնելու հատվածում։ Դեպքի վայր են ժամանել հրշեջներն ու շտապօգնությունը։

Միջադեպի հետևանքով տուժել է առնվազն 10 մարդ, նրանք տեղափոխվել են հիվանդանոց։

Ստամբուլի իշխանությունները հայտնել են, որ պայթյունի պատճառը կարող էր լինել անփութությունը, սակայն դա միայն նախնական վարկածն է։

Նմանատիպ նյութեր