211652_close_icon
views-count820 դիտում article-date 10:20 07-08-2023

Ադրբեջանի կազմում Արցախի ցանկացած քաղաքացու կյանք վտանգված է․ Հարությունյան

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը կարծում է, որ ցանկացած առաջարկության հիմքում պետք է ընկած լինի անվտանգությունը։ Այս մասին Հարությունյանն ասել է՝ անդրադառնալով Ադրբեջանի կողմից առևանգված և ձերբակալված Վագիֆ Խաչատրյանի դեպքին:

Արցախի նախագահը շեշտել է, որ Վագիֆ Խաչատրյանի դեպքը դրա վառ ապացույցներից է, որ Ադրբեջանի կողմից իրականացվող ցանկացած քայլ անվտանգային առումով ռիսկային է։ «Մի մարդ, որ որևէ կապ չունի ռազմական գործողությունների հետ, առևանգվում և ներկայացվում է որպես ցեղասպանություն իրականացնող անձ, ամենածանր հոդվածներով փորձում են մեղադրել: Պարզ է, որ Ադրբեջանի քաղաքականությունը հետագայում այդպիսին է լինելու, և Արցախի ցանկացած քաղաքացու կյանք վտանգված է»,- ասել է նա:

Հարությունյանի խոսքով` եթե Ադրբեջանում կարողանում են մեղադրանք առաջադրել Վագիֆ Խաչատրյանին, ապա Արցախում ապրող ցանկացած քաղաքացու այդ մեղադրանքը կարող են առաջադրել:

Անդրադառնալով իրենց ձեռնարկած քայլերին` Հարությունյանը նշել է.

«Մենք փորձում ենք ռուս խաղաղապահների, Կարմիր խաչի միջոցով տեղեկություններ ունենալ, կարծես առողջական առումով վերահսկելի է, բայց պետք է հաշվի առնենք, որ ծանր վիճակ է, դրա համար էր տեղափոխվում Երևան, դրա համար մենք պայքարելու ենք, որ Վագիֆ Խաչատրյանի ճակատագիրը մեզ համար շաըտ կարևոր է, հետագա մեր բոլոր շփումներում, քայլերում դա հիմք ենք ընդունելու. Ադրբեջանի պահվածքը Վագիֆ Խաչատրյանի նկատմամբ հենց այն ցուցիչն է լինելու, թե ինչպես են փորձելու հետագայում վարվել մնացածի նկատմամբ»:

Հիշեցնենք, որ Վագիֆ Խաչատրյանը հուլիսի 29-ին առևանգվել է Լաչինի միջանցքի տարածքում տեղակայված ապօրինի անցակետից։ Ադրբեջանում րան շինծու մեղադրանք են առաջադրել Արցախյան առաջին պատերազմի ժամանակ «ադրբեջանցիների նկատմամբ ցեղասպանական գործողությունների մասնակցելու համար»։ 

 

Նմանատիպ նյութեր