211652_close_icon

Կոտայքի մարզի պարեկներին Opel-ի վարորդը, ով խմած էր, չուներ «պռավա», ավտոմեքենայի վրայից էլ բացակայում էին համարանիշները, համոզում էր, թե պատկերացրեք՝ ոչինչ չեք տեսել, բայց պարեկները նրան «հով, զով» տեղափոխեցին իր տուն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count46359 դիտում article-date 20:48 05-08-2023
Վերջին ամիսներին ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ վաշտի հրամանատար Դավիթ Հովհաննիսյանի և դասակի հրամանատար Հրաչյա Մկոյանի գլխավորությամբ, իրենց կողմից սպասարկվող վարչական տարածքում հայտնաբերել են մեծ թվով ոչ միայն օրինախախտ վարորդների, այլև ոչ սթափ և առանց համարանիշի ավտոմեքենա վարող վարորդների:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր՝ օգոստոսի 5-ին, դասակի հրամանատար Հ. Մկոյանը շրջագայության ժամանակ Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Պռոշյան գյուղի վարչական տարածքում նկատել է Opel մակնիշի ավտոմեքենան, որի վրայից բացակայում էին համարանիշները:

Դասակի հրամանատարի հանձնարարականով, ժամանում են նույն վաշտի պարեկներ Արմեն Ավետիսյանն ու Արմեն Արամյանը: Պարեկները վարորդին ենթարկում են սթափության փորձաքննության, պարզվում է, որ նա ոչ սթափ է՝ խմածության ամենաբարձր աստիճանով և վարորդական իրավունքի վկայական էլ չունի:

Վարորդը, ով Կոտայքի մարզի բնակիչ, 46-ամյա Արմեն Մ.-ն է, պարեկներին համոզում էր՝ ասելով. «Եկեք անտեսեք, որ տեսել եք, թողեք ես իմ ճամփով գնամ, դուք էլ՝ ձեր»:

Սակայն պարեկները ավտոմեքենան տեղափոխեցին Ոստիկանության Նաիրիի բաժնի պահպանվող հատուկ տարածք, իսկ վարորդ Արմենին պարեկ Արմենները Պարեկային ծառայության ավտոմեքենայով «առոք, փառոք, հով, զով» տեղափոխեցին իր տուն:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 39+
39+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր