211652_close_icon
views-count19064 դիտում article-date 14:13 01-08-2023

Հերթական բացատրական աշխատանքը տվեց իր արդյունքը․ գերեզմաններում հայտնավերվել է ինքնաձիգ և պահունակ․ 2023-ը Ոստիկանությունը հայտարարել է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման տարի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀՀ Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մահոր Արամ Հովհաննիսյանը 2023 թվականը հայտարարել են պայքար ապօրինի զենք-զինամթերքի հայտանբերման տարի։

Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության, Երևան քաղաքի ոստիկանության տարածքային բաժիններում քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության բաժանմունքների ծառայողները, ապա նրանց միացած ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի պարեկները հսկայական աշխատանքներ են կատարել և շարունակում են կատարել ապօրինի զենք-զինամթերք հայտաբերելու ողղությամբ։

Ոստիկանության կոլեգիայի ընդլայնված նիստի ժամանակ  Վ․Ղազարյանն ու Ա․ Հովհաննիսյանը նաև պահանջել են, որպեսզի ոստիկանները, հիմնական քրեական հետախույզներն ու համայնքային ոստիկանները չբավարարվեն միայն օպերատիվ աշխատանքների արդյունքներով, այլ նաև բնակչության հետ տանեն բացատրական աշխատանքներ, որպեսզի քաղաքացիները, եթե ունեն զենք-զինամթերք, պայթուցիկ նյութեր, ինքնակամ ներկայացնեն ոստիկանություն, և եթե պարզվի, որ այդ զենք-զինամթերնքները չեն օգտագործվել քրեորեն պատժելի արարքներում, քաղաքացին ազատվում է քրեական պատասխանատվությունից։

Այսօր՝ օգոստոսի 1-ին, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Մաշտոցի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների՝ բաժնի պետ Կարեն Բունիաթյանի, քրեական հետախուզության բաժանմունքի պետ Գևորգ Պողոսյանի գլխավորությամբ, քաղաքացիների հետ տարված բացատրական աշխատանքները դրական ավարտ են ունեցել։

Ժամը 10։00-ի սահմաններում Ոստիկանության Մաշտոցի բաժին ահազանգ է ստացվել և քաղաքացին հայտնել է, որ 3-րդ գյուղից դեպի 4-րդ գյուղ տանող ճանապարհահատվածում գտնվող գերեզմաններից մեկի մոտ սպիտակ պարկով զենք-զինամթերք է թողել։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամանել են Ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։

Օպերատիվորեն ժամանել են նաև Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քնչական բաժնի խումբը՝ բաժնի պետ Էդգար Բարոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Դավիթ Մուրադխանյանի գլխավորությամբ։

Մինչև դեպքի վայր կժամանեին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության փորձաքրեագիտական վարչության փորձաքրեագետները, ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները սահմանազատել են տարածքը։

Տեղում պարզվել է, որ պարկի մեջ կա ինքնաձիգ, ինքնաձիգի պահունակ և փամփուշտներ։

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։

Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։


 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 91+
91+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր