1333 դիտում
14:01 28-07-2023
Հայաստանում հավատարմագրված դեսպանները հասել են Կոռնիձոր․Tert.am
Հայաստանում հավատարմագրված շուրջ երկու տասնյակ դեսպաններ հասել են Կոռնիձոր։ Տեղեկությունը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Արցախում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Ավելի վաղ ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը տեղեկացրել էր, որ շատ հնարավոր է՝ օտարերկրյա դեսպանները գնան Կոռնիձոր, որտեղ գտնվում են Արցախ հումանիտար բեռ տեղափոխող 19 բեռնատարները։
Նշենք, որ հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են շրջափակման մեջ գտնվող Արցախ։
Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել Հակարիի կամրջից մոտ 2 կմ հեռավորության վրա։
Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։
Բեռնատարներում կա շաքարավազ՝ 60 տոննա, ձեթ՝ 40 տոննա, ալյուր՝ 100 տոննա, մակարոնեղեն՝ 80 տոննա, աղ՝ 20 տոննա, կաթի փոշի՝ 40 տոննա, մանկական սնունդ՝ 12 տոննա և 9 տոննա դեղորայք:
Հավելենք, որ Ադրբեջանի ԱԳՆ-ն իր տարածած հայտարարության մեջ նշել է, որ «հայկական կողմից ավտոշարասյան ուղարկումն Ադրբեջանի ինքնիշխան տարածք՝ մարդասիրական օգնության անվան տակ և առանց Բաքվի հետ համաձայնեցնելու, ոտնձգություն է Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ և հերթական սադրանքը Լաչինի անցակետի դեմ»։
Վարչապետ Նիկոլ Փաշիյանն էլ կառավարության նիստում հայտարարել է, որ Ադրբեջանն անհասկանալիորեն խոչընդոտում է հումանիտար ապրանքների մուտքն Արցախ։

Նմանատիպ նյութեր
973 դիտում
20:43 04-08-2023
Հայաստանում հավատարմագրված ներկայացուցիչները այցելել են Կոռնիձոր՝ տեղում ծանոթանալու իրավիճակին․ ՀՀ ԱԳՆ
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
499 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
862 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ