799 դիտում
11:28 26-07-2023
Ժամանակակից աշխարհի աչքի առջև Արցախի բնակչությունը սովի է մատնվում․ Մանե Թանդիլյանը դիմել է Սիլվանա Կոխ-Մեհրինին
«Ապրելու երկիր» կուսակցության նախագահ Մանե Թանդիլյանը հայտարարություն է տարածել․ «Արցախում ստեղծված և օր օրի ավելի աղետալի դարձող իրավիճակի մասին պաշտոնական նամակով դիմել եմ «Կին քաղաքական առաջնորդներ» գլոբալ ֆորումի (WPL) հիմնադիր և նախագահ, Եվրոպական խորհրդարանի նախկին փոխնախագահ տիկին Սիլվանա Կոխ-Մեհրինին, ում հետ առիթ եմ ունեցել համագործակցելու որպես WPL հայաստանյան ներկայացուցիչ։
Նամակում ներկայացրել եմ Արցախում տիրող հումանիտար ճգնաժամն ու Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության արդյունքները, և կոչ եմ արել, որ, որպես պատասխանատու անձ ու ազդեցիկ գործիչ, որպես մարդասիրության կողմնակից և մարդու բացարձակ արժեքը գիտակցող կին, օգտագործել բոլոր իրավասությունները, համախմբել «Կին քաղաքական առաջնորդներ» ֆորումի մասնակից կանանց և կանգնել քաղաքակիրթ Արցախի կողքին, կանգնել հազարավոր մարդկանց, մայրերի, երեխաների կողքին, պաշտպանել մարդասիրական շահերն ու քայլեր ձեռնարկել այս ահաբեկչությունը կանխելու համար»։
«Կին քաղաքական առաջանորդներ» գլոբալ ֆորումի
հիմանդիր և նախագահ,
Եվրոպական խորհրդարանի նախկին փոխնախագահ
Տիկին Սիլվանա Կոխ-Մեհրինին
Հարգելի՛ տիկին Սիլվանա Կոխ-Մեհրին,
Ավելի քան 7 ամիս 120.000 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ 30.000 երեխա շրջափակման մեջ է։ Ադրբեջանի կողմից 2022 թ․ դեկտեմբերի 12-ից փակ է Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը, Արցախի կյանքի ճանապարհը, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում ընդհանրապես դադարեցվել է ամեն տեսակ մթերքի և դեղորայքի մատակարարումն Արցախ։ Այն քարտեզը, որն ուղարկել եմ Ձեզ, առավել պատկերավոր ցույց է տալիս 2020 թ․ պատերազմից հետո Արցախի ու Հայաստանի կապ-ճանապարհը, և այդ ճանապարհի կենսական նշանակությունը Արցախի ու արցախահայության համար։
Տիկին Սիլվանա Կոխ-Մեհրին, ես Ձեզ դիմում եմ այնպես, ինչպես կդիմեր կին գործիչը կին գործչին, գործընկերը՝ գործընկերոջը, կինը՝ կնոջը, ինչպես մայրը՝ մորը։ 21-րդ դարում, ժամանակակից ու զարգացած աշխարհի աչքի առջև Արցախի բնակչությունը սովի է մատնվում։ Խանութները, դեղատները, պահեստները ամբողջությամբ դատարկ են, մարդիկ զուրկ են հանապազօրյա հացից, հոգեբանորեն ճնշված են անորոշության ու անօգնական լինելու զգացումից։ Պատկերացրեք, որ մեր ամենափոքրիկները, որոնք կարիք ունեն մանկական հատուկ սննդի և դեղորայքի, դրանք չեն ստանում։ Երեխաները զրկված են ցանկացած տեսակի սննդից, մրգերից, բանջարեղենից, քաղցրավենիքից, հացից… մթերքի ծավալն էլ ծայրահեղ սահմանափակ է, ժամ առ ժամ սպառվելու եզրին։
Այս ամենի արդյունքում ամենից առաջ և ամենից շատ տուժում են երեխաներ, երիտասարդ հղի կանայք, տարեցները, առանձնահատուկ խնամքի կարիք ունեցողները, ովքեր պարզապես իրացնում են իրենց հայրենիքում և իրենց հողում ապրելու անքակտելի իրավունքը։
Հարգելի՛ տիկին Սիլվանա Կոխ-Մեհրին,
Արցախը հումանիտար աղետի եզրին է։ Ես, Դուք, մեզ նման բազմաթիվ այլ կանայք շատ առիթներ ենք ունեցել միասին համագործակցելու, խոսելու մարդու իրավունքների, միջազգային կոնվենցիաների և պարզապես մարդասիրության մասին։ Իսկ այսօր մեր, աշխարհի ու նաև Ձեր աչքի առջև այս ամենը խախտվում է բռնատիրական գործելաոճով, ծավալապաշտական նկրտումներով, էթնիկ զտման և ցեղասպանության բացահայտ քաղաքականությամբ։
Այսօր ես ահազանգում եմ Արցախում 30.000 երեխայի կենսական պայմաններից զրկելու, նրանց կյանքի, առողջության, կրթության, իրավունքները ոտնահարելու, միջազգային մարդասիրական կոնվեցիաների բոլոր դրույթները կոպտորեն խախտելու մասին։ Ես ահազանգում եմ էթնիկ զտման բացահայտ փորձի և ահաբեկչության մասին, ես ահազանգում եմ, որ անտարբերությունն ու լռությունը պարզապես աջակցություն են տիրող սպիտակ ցեղասպանությանը։
Վստահ եմ, որ Դուք էլ նման պայմաններում չէիք լռի։
Հարգելի՛ տիկին Սիլվանա Կոխ-Մեհրին,
Կոչ եմ անում, որ որպես պատասխանատու անձ ու ազդեցիկ գործիչ, որպես մարդասիրության կողմնակից և մարդու բացարձակ արժեքը գիտակցող կին՝ օգտագործեք ձեր իրավասությունները և կանգնեք քաղաքակիրթ Արցախի կողքին, կանգնեք հազարավոր մարդկանց, մայրերի, երեխաների կողքին, պաշտպանեք մարդասիրական շահերն ու քայլեր ձեռնարկեք այս ահաբեկչությունը կանխելու համար։
Խնդրում եմ Ձեզ այս մասին տեղակացնել «Կին քաղաքական առաջնորդներ» ֆորումի մասնակից կանանց և օգտագործել Ձեր ազդեցությունը կանխելու համար Արդբեջանի այս ցեղասպանությունը և ահաբեկչությունը։
Ապրելու երկիր կուսակցության նախագահ
Մանե Թանդիլյան»։

Նմանատիպ նյութեր
1006 դիտում
19:33 12-05-2023
Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Աննա Հակոբյանին և Սիլվանա Կոխ-Մեհրինին
736 դիտում
13:27 12-07-2023
Լեռնային Ղարաբաղի բնակչությունը կանգնած է սովի մատնվելու իրական վտանգի առջև. ՀՀ ԱԳՆ
Այս բաժնից
781 դիտում
12:05 28-12-2024
ՆԳՆ Ոստիկանությունն ու ՓԾ-ն հանրապետության ճանապարհներին անցել են ուժեղացված ծառայության
1051 դիտում
11:54 28-12-2024
Լկտի հայհոյախառն արտահայտությունները որպես հաճոյախոսություննե՞ր էիր շռայլում հասարակությանը. Ռուբեն Հակոբյան
1318 դիտում
11:16 28-12-2024
Հանրապետությունում նկատվում է սուր շնչառական վարակների աճ