211652_close_icon
views-count1051 դիտում article-date 17:04 25-07-2023

Չեմ ցանկանում նման սցենար քննարկել․ Փաշինյանի պատասխանը՝ «եթե Արցախում ռազմական գործողություններ սկսվեն, ի՞նչ կանի Հայաստանը» հարցին

Չեմ ցանկանում նման սցենար քննարկել: Հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝  պատասխանելով «եթե Արցախում ռազմական գործողություններ սկսվեն, ի՞նչ կանի Հայաստանը» հարցին․

«Իմ կարծիքն այն է, որ Լեռնային Ղարաբաղում պետք է ռազմական գործողություններ չսկսեն։ Եվ իմ ասելիքի հիմնական ուղերձը դա էր այսօր»,- ասաց Փաշինյանը։

Նա անդրադարձավ հարցին, թե «խաղաղության պայմանագիրը» խաղաղություն կապահովի՞։ Ըստ Փաշինյանի՝ միջազգային որոշակի երաշխիքների եւ ներգրավվածության ու աջակցության առկայությունը շատ կարևոր է, որպեսզի առաջադրված նպատակներն ու խնդիրները լուծվեն․

«Հո մենք չենք պատրաստվում ստորագրել ցանկացած փաստաթուղթ, որի վրա գրված է «խաղաղության պայմանագիր»։ Դա մեր ամենամեծ մտահոգությունն է, որ մենք ստորագրենք այնպիսի խաղաղության պայմանագիր, որը խաղաղություն ապահովելու հնարավորինս մեծ շանսեր կունենա։ Հակառակ դեպքում, մենք վաղուց ստորագրել էինք այդ խաղաղության պայմանագիրը՝ առանց նրբությունների մեջ խորանալու»։

Նմանատիպ նյութեր