Արցախի դրոշը ծածանող երիտասարդին ոստիկանը հեռացրել է բեմից
Արցախի դրոշը ծածանող երիտասարդին ոստիկանը հեռացրել է բեմից Վանաձորում կայացած «Ֆեստիվառ» փառատոնի ժամանակ Արցախի դրոշով բեմ է բարձրացել «Երիտասարդի ձայնը» նախաձեռնության անդան անդամը, հայտնում է Oragir.News-ը։
Նախաձեռնության հրապարակած տեսանյութում երևում է, որ ոստիկանը երիտասարդին հեռացնում է բեմից։ Ավելի ուշ ֆեյսբուքյան օգտատերերից մեկը լուսանկարներ է հրապարակել և գրել. «Արեգին Վանաձորում, հենց հիմա ոստիկանները բերման են ենթարկում Արցախի դրոշը ծածանելու համար…Շատ շուտով Հայկական դրոշը ծածանելու համար էլ են բերման ենթարկելու»:
Մանրամասները՝ տեսանյութում․