50443 դիտում
20:51 20-02-2023
Երևանում Cadillac-ը բախվել է Opel-ին, Opel-ն էլ վրաերթի է ենթարկել անչափահաս տղայի, ապա բախվել կայանված Mercedes-ին և Ford Transit-ին․ երեխան շպրտվել է․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ փետրվարի 20-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։18-ի սահմաներում Մայրաքաղաքային փողոցում դեպի Երևան ընթանալիս Cadillac մակնիշի ավտոմեքենան բախվել է Opel մակնիշի ավտոմեքենային, վերջինիս վարորդը, չկարողանալով կառավարել ավտոմեքենան, վրաերթի է ենթարկել անչափահաս տղա հետիոտնին, այնուհետև Opel-ը բախվել է կայանված Mercedes-ին և Ford Transit-ին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան շպրտվել է ու կպել շինության քարե հատվածին և ընկել ավտոմեքենայի վրա։ Վարորդը իր ավտոմեքենայով երեխային, որ գտնվելիս է եղել ծայրահեղ ծանր վիճակում, տեղափոխել է «Աստղիկ» բժշկական կենտրոն, սակայն այնտեղ հրաժարվել են վիրավորին ընդունել հիվանդանոց ասելով, թե իրենց պացիենտը չի։ Ստիպված Cadillac-ի վարորդը երեխային տեղափոխել է «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։
Այս պահին բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոտիկանության Պարեկային ոստիկանության Երևանի գնդի 3-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Գոռ Առաքելյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Ալբերտ Հովհաննիսյանի և վաշտի հրամանատար Ալյոշա Այվազյանի գլխավորությամբ։ Տեղում տարածքը սահմանազատել և ծառայություն են իրականացրել նույն վաշտի ավագ պարեկ Դավիթ Կուռոյանն ու կրտսեր պարեկ Հովհաննես Առաքելյանը։
Վրաերթ-վթարի մասին Պարեկային ծառայության Երևանի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի Քննչական կոմիտեի Երևան քաղաքի Քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի և քննիչ Մակար Միրզոյանի գլխավորությամբ։
Վթար-վրաերթի փաստով Քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ, Ոստիկանությունն ու Քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորի ինքնությունը։
Պարեկները, ժամանելով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, այնտեղ չեն հայտնաբերել երեխային տեղափոխող Cadillac-ի վարորդին, ապա ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցներ՝ վարորդին ու նրա ավտոմեքենան հայտնաբերել են նրա բնակության վայրում։ Վարորդի ինքնազգացողությունը վատացած է եղել, և նա տանից պետք է ինքնակամ ներկայանար Ոստիկանություն։ Նրա ավտոմեքենան և Opel-ը, քննիչի հանձնարարականով, տեղափոխվել են Ոստիկանության պարեկային ծառայության պահպանվող հատուկ տարածք։
Հրապարակումից կարճ ժամանակ անց ստացանք նշված նամակը, որը նաև հրապարակում ենք այն քաղաքացիների համար, ովքեր դեպքի վայրում ասում էին, թե «Աստղիկ» բժշկական կենտրոնում չեն հետազոտել երեխային, մինչդեռ հակառակն է եղել։ Հանդիսանալով «Աստղիկ» ԲԿ հերթապահ անեսթեզիոլոգ ռեանիմատոլոգ՝ խնդրում եմ ապատեղեկատվություն չտարածել:
Երեխան ստացել է պատշաճ բուժ օգնություն անձամբ իմ և մյուս կոլեգաների կողմից emergency ում կատարվել է բոլոր անհրաժեշտ հետազոտությունները և նեղ մասնագետների կոնսուլտացիաները որից հետո Աբկ ՇՕ մեքենայով բժշկի ուղեկցությամբ տեղափոխվել է Սուրբ Աստվածամայր Բկ: Խնդրում եմ ևս մեկ անգամ ձեր ինֆորմացիան վերանայեք։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 75+
75+