940 դիտում
15:09 18-07-2023
Կձեռնարկվեն ծայրահեղ միջոցներ, որոնց մասին մենք առայժմ չենք ցանկանում հրապարակային ասել․ Արցախի նախագահի խորհրդական
Մենք մեր օրակարգն ունենք, Ադրբեջանն՝ իրենը, ներկա պահին միջնորդավորված ընթանում են որոշակի գործընթացներ։ Այս մասին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատան առջեւ բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում հուլիսի 18-ին ասել է Արցախի նախագահի խորհրդական Վլադիմիր Գրիգորյանը։
Նա պարզաբանել է, որ այդ հարցով զբաղվում է ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը։ Գրիգորյանը նշել է, որ Արցախի կառավարությունը, այդ թվում նախագահը, կիրառել են հնարավոր եւ անհնար գործիքանին ավելի մեղմ միջոցներով իրավիճակը կարգավորելու համար, սակայն, չնայած դրան, ստեղծվել է այն իրավիճակը, որը ստեղծվել է։
Պաշտոնյան ավելացրել է, որ կա քայլերի հետեւողականություն՝ հույս հայտնելով, որ Արցախի ձայնը կլսվի, եւ միաժամանակ հիշեցնելով իրավիճակի վատացման մասին ամենօրյա ռեժիմով։
Խորհրդականը կրկնել է Արցախի նախագահի խոսքերն այն մասին, որ տրվում է մեկ շաբաթ իրավիճակի կարգավորման համար, ինչից հետո այլ գործողություններ կձեռնարկվեն։ «Կձեռնարկվեն ծայրահեղ միջոցներ, որոնց մասին մենք առայժմ չենք ցանկանում հրապարակային ասել։ Արցախի Հանրապետությունն իրեն Ադրբեջանի կազմում չի տեսնում, ինչի մասին ասել են ժողովրդի կողմից օրինական ընտրված Արցախի իշխանությունները»,- նշել է նա։
Ինչ վերաբերում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի դիրքորոշմանը, ապա պաշտոնյան կոչ է արել այդ հարցը հասցեագրել անձամբ վերջինին՝ հրաժարվելով պատասխանել Հայաստանի կառավարության ղեկավարի փոխարեն։
Նա անընդունելի է անվանել Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի առաջարկը Աղդամով Արցախ հումանիտար բեռներ ուղարկելու մասին։ «Մենք համապատասխան իրավական կարգավորումներ չունենք Ադրբեջանի հետ, եւ այդ գործընթացներն այս փուլում անհնար են»,- ասել է Վլադիմիր Գրիգորյանը։

Նմանատիպ նյութեր
7421 դիտում
22:56 12-06-2018
Կալանավորման պրակտիկայի բարեփոխման նպատակով կտրուկ միջոցներ կձեռնարկվեն
Այս բաժնից
844 դիտում
20:05 23-11-2024
«Արևմտյան Ադրբեջան»-ը չհամեմատել Արևմտյան Հայաստանի հետ․ Բաքվից արձագանքել են Փաշինյանին
646 դիտում
19:15 23-11-2024
Ադրբեջանի դատախազությունը Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանին թույլ չի տվել այցելել Բաքու