652 դիտում
20:23 13-07-2023
Ո՞վ է պատասխանատուն, երբ գլխավոր դատախազության ներկայացուցչի հետ հանդիպում պահանջելու հետևանքով, փաստաբաններին ուժի կիրառմամբ բերման են ենթարկում. բաց նամակ ԱՀ նախագահին
Արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«ԲԱՑ ՆԱՄԱԿ ԱՀ ՆԱԽԱԳԱՀԻՆ.
Մի կողմից Արցախի փաստաբանական համայնքի, մյուս կողմից Արցախի դատախազության և ուժային կառույցների միջև պայքարը՝ ուժերի հարաբերակցության և պայքարի արդարացվածության մասով նման է արցախա-ադրբեջանական հակամարտությանը։ Համայնքն աներկբա հետապնդում է արդարացված շահ, որը համահունչ է գործող օրենսդրության բոլոր պահանջներին, սակայն ոչ նպատակահարմար դատախազության և ուժային կառույցների ներկայացուցիչների համար։ Միաժամանակ համայնքը չունի այնքան ռեսուրս, որպեսզի կարողանա դիմադրել գործադիր իշխանության նշված օղակների ոչ օրինաչափ գործողություններին։ Այնուամենայնիվ, խնդրի լուծումը հնարավոր է։ Հնարավոր է այն դեպքում, եթե երկրի ղեկավարը, ով փաստաբաններին տվել է նման խոստում և ում նկատմամբ ունենք հավատի զգացում, սատար կանգնի փաստաբանական համայնքին կամ որ նույնն է՝ իրավաչափ ու արդարացված շահին։ Վստահ եղեք՝ փաստաբաններս երբեք դուրս չենք եկել Սահմանադրության ու գործող օրենսդրության դրույթներից։ Հետևաբար, եղեք բարի ու կատարեք այն ամենը, ինչ խոստացել եք հանդիպման ընթացքում։ Հաշվեք, որ Ձեզ ենք դիմում այն նույն հույսով, ինչ հույսով Դուք եք դիմում միջազգային մարմիններին՝ Արցախին սատար կանգնելու խնդրանքով։
Ինչ վերաբերում է գործող խնդիրներին, ապա դրանք հակիրճ կայանում են հետևյալում․
1․ Ապահովված չէ փաստաբանների անվտանգությունը, վերջիններիս նկատմամբ նույնիսկ կիրառվում են բռնի գործողություններ, ինչի մասին են վկայում վերջերս տեղի ունեցած իրադարձությունները։ Ավելին՝ ԱՀ ՆԳՆ ոստիկանությունը ոչ միայն չի արձագանքում փաստաբանների դեմ տեղի ունեցող ոտնձգություններին, այլև մեծ ուրախություն է ապրում այդ հարցում։
2․ Փաստաբանը նույնացվում է իր վստահորդին, այսինքն՝ եթե վերջինիս պահանջն օրինական է, բայց առաջին հայացքից ոչ բարոյական կամ չի համընկնում հակադիր կողմի շահերին, ապա փաստաբանը դառնում է այդ կողմի թշնամին։ Կամ օրինակ՝ եթե փաստաբանը պաշտպանում է պետական դավաճանության մեջ մեղադրվող սակայն մեղադրանքը դեռևս որևէ կերպ չապագուցված անձի շահերը, ապա ուժային կառույցները փաստաբանին նույնացնում են դատավճռով հաստատված պետական դավաճանություն գործած անձի հետ։
3․ Համառորեն, կամ որ ավելի ճիշտ է, լկտիաբար, անտեսվում են փաստաբանական հարցումները։ Այո, հակառակ գործող օրենսդրության պահանջների, փաստաբանական հարցումները մնում են անպատասխան (որևէ պատասխանատվություն փաստաբանական հարցումն անպատասխան թողնելու մասով նախատեսված չէ)։ Այսպես, օրինակ՝ ԱՀ ԱԱ ծառայության տնօրենը 2 ամսից ավել է, ինչ չի պատասխանում փաստաբանական հարցմանը, որով փաստաբանը խնդրում է տրամադրել իր վստահորդներին ծառայությունից ազատելու հրամանը կամ դրա քաղվածքը, ինչի պատճառով էլ ծառայությունից ազատվածները զրկվում են հրամաններն անվավեր ճանաչելու պահանջով դատարան դիմելու հնարավորությունից։
4․ ԱՀ գլխավոր դատախազությունը՝ ի դեմս գլխավոր դատախազի պաշտոնակատարի, փաստաբանի կողմից տրված հանցագործության վերաբերյալ հաղորդումները նույնացնում է ուսանողի ռեֆերատի և քրեական գործ հարուցելու փոխարեն դրան տալիս է անհեթեթ գնահատականներ, որոնք զավեշտով են ընդունվում իրավաբանական համայնքում։ Այս կապակցությամբ ուշագրավ է, որ դատախազության դեմ այդ կապակցությամբ ներկայացված բոլոր բողոքները դատարանը արժանացնում է բավարարման։ Այնուամենայնիվ, դատախազության մոտ եղանակն անփոփոխ է։
5․ Ոստիկանության և ԱԱ ծառայության հետաքննության մարմիններն ու վերադաս պաշտոնատար անձինք գրեթե չեն տիրապետում օրենսդրության նվազագույն պահանջներին (այդ մասին են վկայում հարյուրավոր դատական ակտեր), ցուցաբերում են օրենքի բացարձակ չիմացություն, ինչպիսի գործողությունն առաջացնում է շատ ծանր հետևանքներ։ Այս համատեքստում տեղին է խոսել նաև փաստաբանների նկատմամբ անհիմն հարուցված քրեական գործերից, որոնք կարճվում են նախաքննության վարույթում։
6․ Ուժային բոլոր կառույցներում փաստաբանների դեմ պայքարելու համար փաստացի գործում է կեղծ ֆեյսբուքյան օգտատերերի վարչություն (պատրաստակամ ենք ներկայացնել օգտատերերի փաստացի հեղինակներին նույնացնող բազում ապացույցներ)։
7․ Տեղին է խոսել նաև համեմատական օբյեկտիվ ու օրինական աշխատանք ծավալող կառույցից, մասնավորապես՝ ԱՀ քննչական կոմիտեից, որտեղի ծառայողների մասնագիտական վերաբերմունքով կոնկրետ ես որևէ բացասական դիտարկում չունեմ։
8. Համեմատական իրավաչափ ու դրական ենք գնահատում նաև ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի և վերաքննիչ դատարանի աշխատանքը, սակայն դատարանների թեման դեռևս դուրս է օրակարգից։
Նշված խնդիրներին հրատապ լուծում չտալը կարող է հանգեցնել իրավունքի պաշտպանության օրինական մեթոդների անպիտանելիությանը, ինչը կարող է վերածվել ինքնադատաստանի, որն էլ կհանգեցնի քաոսի, անարխիայի և ի վերջո կբերի պետականության կործանմանը։ Ուստի, գտնում ենք, որ անկախ երկրի առջև ծառացած ծանրագույն խնդիրներից՝ օրինականության ոչ թե ֆորմալ, այլ բովանդակային պահպանումը, խիստ անհրաժեշտ է։
Խնդիրներն է՛լ ավելի մանրամասն ներկայացնելու համար խնդրում ենք քննարկումներ կատարելու նպատակով կազմակերպել խոստացած հանդիպումը՝ փաստաբանական համայնքի, ԱՀ գլխավոր դատախազության, ՆԳ նախարարության, ոստիկանության և ԱԱ ծառայության ներկայացուցիչների միջև։ Իրազեկկում ենք նաև, որ հնարավոր հանդիպման ընթացքում բարձրացվելու են հետևյալ հարցերը․
1․ Ո՞վ է պատասխանատուն, երբ գլխավոր դատախազության ներկայացուցչի հետ հանդիպում պահանջելու պատճառով, փաստաբաններին ուժի կիրառմամբ բերման են ենթարկում, իսկ վերջում էլ տեսագրությամբ հակառակը ֆիքսված լինելու պայմաններում փաստաբանին ոստիկաներին ծեծելու և խուլիգանության մեջ մեղադրում։
2․ Ո՞վ է պատասխանատուն, երբ փաստաբանի աշխատասենյակը, օգտվելով այդ նույն փաստաբանի դատական նիստում գտնվելու, այսինքն աշխատասենյակից բացակայելու առիթից, կնոջ և աղջիկների ներկայությամբ, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնելով, խմբակային եղանակով, լրիվությամբ ավիրում են, վնասելով անգամ ընտանիքի անդամների լուսանկարները։
3. Ո՞վ է պատասխանատուն, երբ սարսափաց աղջկա կողմից վերոգրյալ արարքը կանխելու ահազանգ ստացած ոստիկանության խումբը բացարձակ անգործություն է դրսևորում, ինքն էլ այն պայմաններում, երբ գրասենյակից մինչև ոստիկանության շենքը տասնյակ մետրեր են բաժանում։
4․ Ո՞վ է պատասխանատուն, երբ ուշացումով ներկայացած ոստիկանության խումբն այդ նույն անձանց կողմից գրասենյակի հաճախորդին ծեծի ենթարկելու տեսարան է դիտում, որից հետո էլ թողնում ու հեռանում։
5. Ո՞վ է պատասխանատուն, երբ փաստաբանի նկատմամբ կիրառվող հրապարակային բռնությունը տեսագրող լրագրողի հեռախոսը բռնություն գործադրելով խլում են, իսկ տեսագրություներն էլ ջնջում։
6․ Ո՞վ է պատասխանատուն լրագրող Հայկ Ղազարյանի կողմից փաստաբանների նկատմամբ կիրառվող ոչ օրինաչափ գործողությունը լուսաբանելու պատճառով նրան ԱԱԾ հրավիրելու, սպառնալիքներ հնչեցնելու, խոշտանգելու և այլի մեջ։
7. Ի՞նչ կարող է անել փաստաբանը, երբ վերջինիս սահմանադրական իրավունքը 2 օր շարունակ ոտնահարվում է, այն էլ ազգային անվտանգության պատասխանատու իրավապահ մարմնի կողմից, մինչդեռ այս կապակցությամբ արձագանք չի տրվում։
8․ Ի՞նչ կաող է անել փաստաբանը, երբ ԱԱ ծառայության տնօրենը իր փաստաբանական հարցմանը, անկախ ՄԻ պաշտպանի հորդորներից չի պատասխանում։
9. Ինչպե՞ս վարվի փաստաբանը, երբ նախաքննության և հետաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող սահմանադրական մարմինը, փաստաբանական լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, անձին ապօրինի (առանց համապատասխան որոշման գոյության) ազատազրկելու և 200 մլն ՀՀ դրամ հապշտակելու արարքների մեջ հանցանք չի տեսնում»։

Նմանատիպ նյութեր
1788 դիտում
16:36 22-09-2020
Անհնար է բանակցություններ վարել, երբ կողմերից մեկն անընդհատ սպառնում է ուժի կիրառմամբ. Ռուբինյան
1914 դիտում
20:50 05-05-2022
Ոստիկանության ծառայողների կողմից կրկին բերման է ենթարկվել անչափահաս անձ՝ անհամաչափ ուժի կիրառմամբ․ ՄԻՊ
Այս բաժնից
775 դիտում
22:04 28-12-2024
Ստեփանակերտի քաղաքապետի արարքն ի վերջո որակվեց իբրև ինքնիրավչություն. փաստաբան
859 դիտում
20:09 28-12-2024
Նիկոլը՝ բանավեճի իր առաջարկով ակամայից տակտիկական առումով միավորեց երեք նախագահների թիմերին. Աշոտյան