211652_close_icon
views-count529 դիտում article-date 20:00 13-07-2023

ՀՀ նախագահի աշխատանքային այցը Տավուշի մարզ ամփոփվել է մարզպետարանում

Այսօր ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Տավուշի մարզպետարանում:

Ինչպես տեղեկացնում են մարզպետարանից, խորհրդակցությանը ներկա էին Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը, մարզպետի տեղակալն ու աշխատակազմի ղեկավարը, համայնքների և ուժային կառույցների ղեկավարները, մարզպետի աշխատակազմի վարչությունների ու բաժիների պետերը:

Մարզպետ Հայկ Ղալումյանը ողջույնի խոսքում համառոտ ներկայացրել է մարզում իրականացված աշխատանքներն ու ծրագրերը՝ ըստ ոլորտների։

Հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքային այլ հարցեր։

Նմանատիպ նյութեր