1291 դիտում
23:41 12-07-2023
Գլխավոր դատախազությունը Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է ձեռնարկել
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարելու գործընթաց է ձեռնարկվել: «Լուրերին» տեղեկացրել են Գլխավոր դատախազությունից՝ միաժամանակ հայտնելով, որ նրա նկատմամբ հարուցված քրեական հետապնդման ժամկետը կասեցվել է՝ գտնվելու վայրը անհայտ լինելու հիմքով:
2019-ին նախաձեռնված քրեական վարույթով Վիգեն Սարգսյանը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար: Ըստ դատախազության՝ 2018-ին պաշտպանական գերատեսչության հաշվեկշռում գտնվող բազմաբնակարան շենքի բնակարանների բաշխման ժամանակ նա հանձնարարել է 29 անձի բնակարան հատկացնել արտահերթ. ընդ որում՝ նրանցից 4-ը ընդհանրապես բնակարանային հաշվառման մեջ չեն գտնվել, ավելին՝ 2-ը նույնիսկ զինվորական չեն հանդիսացել: Մյուսների հերթը պետք է ավելի ուշ հասներ: Դատարանը Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել։

Նմանատիպ նյութեր
3043 դիտում
14:53 29-07-2014
Ուկրաինան միջազգային հետախուզում է հայտարարելու Ժիրինովսկու և Զյուգանովի նկատմամբ
Այս բաժնից
325 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
454 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
832 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ